Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի №1 հանրային դպրոցը գտնվում է վթարային վիճակում։ Տասներկու դասասենյակներից երեքն արդեն փլուզվել է: Պատկան մարմինները խոստանում են կապիտալ վերանորոգում:

Դիլիսկա գյուղի №1 հանրային դպրոցը գործում է 1957 թվականից։ Տնօրեն Ռիմա Մկոյանի խոսքով, ժամանակին այս դպրոցում 900-1000 աշակերտ է ուսանել, իսկ այսօր ընդամենը 220 աշակերտ է սովորում։

8

«Այս տարիների ընթացքում դպրոցը լուրջ նորոգման չի ենթարկվել։ Ես առաջին դասարան եմ եկել, այս դպրոցն այսպիսին էր: Ոչ մի անգամ դպրոցը ամբողջությամբ և հիմնովին չի վերանորոգվել», – ասում է դպրոցի տնօրենը։

Հաշված օրեր առաջ՝ օգոստոսի 7-ին, դասասենյակներից մեկի առաստաղն է փլվել, և ինչպես հավաքարարներից մեկն է պատմում, այն կարող էր հենց իր վրա փլվել, որովհետև րոպեներ առաջ հենց այդ դասասենյակն էր մաքրում։

«Այդ դասասենյակն էինք ավլում, արդեն դռան մոտ էինք հասել երբ փլվեց առաստաղը», – պատմում է հավաքարարը:

2

Դպրոցի տնօրենն ասում է, որ վթարային վիճակի պատճառով աշակերտների թիվն օրեցօր պակասում է, և նրանք հիմնականում տեղափոխվում են քաղաքի դպրոցներ։

«Գյուղի մյուս դպրոցն 9-ամյա է, և այնտեղից ամեն տարի մեզ մոտ էին գալիս, հիմա արդեն չեն գալիս: Տարեկան 30-40 աշակերտ տեղափոխվում է քաղաքի դպրոցներ։ Անցած տարի 28 առաջին դասարանցի ունեինք, իսկ այս տարի դիմել է ընդամենը 14 աշակերտ։ Անցած տարի ունեինք 18 շրջանավարտ, այս տարի կունենանք 7», – ասում է տնօրենը։

4

Ռիմա Մկոյանն արդեն 18 տարի է, ինչ տնօրինում է դպրոցը և բոլոր այս տարիների ընթացքում անընդհատ դիմել է ԿԳ նախարարություն, պատասխան ստանալով միայն դպրոցի մասնակի վերանորոգում։ Տնօրենը կրկին անգամ նախարարություն դիմել է օգոստոսի 7-ին քանդված առաստաղի փաստով, բայց դեռևս որևէ արձագանք չի ստացել և «կառավարությունից ոչ մի ակնկալիք չունենք»։

5

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, տենդեր է հայտարարված, ըստ որի Դիլիսկայի թիվ 1 հանրային դպրոցը պետք է կապիտալ վերանորոգվի։

«Այսօրվա դրությամբ, հուլիսի 26-ից տենդեր է հայտարավել Դիլիսկայի և Ազավրեթի դպրոցների հիմնանորոգման համար: Ինչպես մեզ տեղեկացրել են այս տարի ամբողջությամբ նախագծային և այլ աշխատանքները կիրականացվեն: Արդեն եկող տարվա գարնանից, ապրիլ ամսից, երբ որ արդեն հնարավոր կլինի աշխատանքները սկսել, կսկսեն աշխատանքները: Դիլիսկայի դպրոցի կապիտալ վերանորոգման հարցը օրակարգում է», – ասում է քաղաքապետը։

6

Դլիսկայի թիվ 1 դպրոցում դասասենյակների պակասի պատճառով տնօրինությունը որոշում է սեպտեմբերից դասերն անցկացնել երկու հերթափոխով։

Դպրոցը ոչ միայն վթարային է, այլև սպորտ-դահլիճ չունի, իսկ տանիքը անձրևոտ և ձյունոտ եղանակներին կաթում է: Խոնավության պատճառով դասասենյակների պատերին սնկեր են աճել։ Դիլիսկա գյուղի միակ 12-ամյա դպրոցում ջեռուցումն իրականցավում է փայտե վառարաններով: Դպրոցը նաև նորմալ զուգարան չունի:

1

diliska

Այս տարվանից դպրոցի շենքային խնդիրներին ավելացել է նաև մասնագետ մանկավաժների բացակայության հարցը։ 6 թոշակառու ուսուցիչներից 3-ը հեռացել են: Արդյունքում դպրոցն ունի քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներ դասավանդող մասնագետ ուսուցիչների պահանջ։

Ռիմա Մառագոզյան