Մոտենում է սեպտեմբերի 15-ը, սակայն Ախալքալաքի Նալբանդյան փողոցում ծնողների հետ երեխաներ, շտապ-շտապ տետր ու գրիչ գնեողներլը շատ քիչ են։ Խնդիրը կայանում է նրանում, որ սեպտեմբերի 15-ից դասապրոցեսը սկսվելու է, ոչ թե դասասենյակներում, այլ տներում՝ առցանց:
Եթե երկու տարի առաջ Ախալքալաքի Նալբանդյան փողոցը լի էր գրենական պիտույքներով վաճառասեղանները, ապա այս տարի տեղադրվել է ընդամենը մի քանի հատ: Պատճառը, ինչպես վաճառողներն են ասում՝ գնորդների բացակայութունն է:
Չնայած այն հանգամանքին, որ որոշ ծնողներ սպասում են ստույգ տեղեկության դասապրոցեսը դասասենյակներում սկսելու վերաբերյալ, որպեսզի գնումներ կատարեն: Բայց կան ծնողներ, որ արդեն գնումներ են կատարում՝ ինչպես գրենական պիտույքներ, այնպես էլ հագուստ։
«Առաջին դասարան է գնում թոռնիկս: Հագուստ արդեն գնել ենք, հիմա էլ գրենական պիտույքներն ենք ընտրում։ Ունեմ 6-րդ դասարանի թոռնուհի, նրա համար դեռ ոչ մի բան չենք գնել, սպասում ենք, թե երբ է սկսվելու դասերը։ Եթե առցանց լինի, նոր հագուստ չենք էլ գնի։ Սկզբի համար քիչ բան ենք վերցնում, ամենաանհրաժեշտները, հնարավոր է այս տարի էլ դպրոց չհաճախեն», – ասում է երկու դպրոցական ունեցող երեխաների տատիկը:
Ստելլան սովորության համաձայն արդեն ամեն ինչ գնել է երեխաների համար, ինչպես դա անում էր կորոնավարակից առաջ:
«Երեխաներս ողջ տարին սպասում են, որ այս օրը գա, որպեսզի նոր հագուստ ու տետրեր գնենք, հիմա եկել է այդ ժամանակը, կապ չունի, թեր երբ դպրոց կհաճախեն: Ամեն ինչ գնել եմ, որպեսզի երեխաներս չտխրեն», – ասում է Ստելլան:
Ինչպես անցած, այնպես էլ այս տարի բողոքում են, որ տոնավաճառում ամեն ինչ թանկ է, իսկ առևտրականները հակառակն են պնդում, որ ապրանքի գինն ինչքան կար, այդքան էլ մնացել:
«Այս տարի առևտուր շատ չի լինում, գները թողել ենք նույնը, ճիշտ է՝ Թբիլիսիում թանկացել է, բայց մենք դեռ նույնն ենք թողել։ Առևտուրը համեմատած մյուս տարիներին շատ քիչ է», – ասում է առևտրակններից մեկը։
«Իմ կարծիքով ծնողները սպասում են: Երեկ սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկություն, որ հոկտեմեբրի 4-ից ուսուցումը պետք է դասասենյակներում մեկնարկի, դրանից հետո ծնողները սկսեցին պայուսակնների գներով հետաքրքրվել։ Նեկա դրությամբ թանկացումը նկատելի է միայն հայերեն տետրերի գների մեջ, քանի որ մենք սահման ենք անցկացնում, սակայն այս տարի հայերեն տետրերը շատ չեն էլ գնում, քանի որ դպրոցները նոր գրքեր են ստացել, որոնք նաև տետրեր ունեն: Այն ապրանքը, որը այս տարի ենք բերել, մի քիչ թանկացել է, որը որ անցած տարվա է նույն գինն ունի»,- ասում է մեկ այլ առևտրական։
Չնայած համաճարակային իրավիճակին միևնույն է, ծնողները հույս ունեն, որ իրենց երեխաները կկարողանան նորմալ դպրոց հաճախել, չնայած այն հանգամանքին, որ այն կապված է նաև մեծ ծախսերի հետ։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանն ասում է, որ սեպտեմբերի 15-ից շրջանի շուրջ 24 դպրոցում դասապրոցեսը դասասենյակներում սկսելու համար դիմում են ներկայացրել և սպասում են պատասխանի։
Ախալքալաքի շրջանում հնարավոր է 24 դպրոց բացվի
Ախալքալաքում դպրոցներում ուսումը հնարավոր է վերսկսվի հոկտեմբերի 4-ից
Առաջին դասարանցիները Վրաստանում կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ից
Գայանե Ակոջյան