Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում ինքնասպան է եղել երիտասարդ աղջիկ, պատճառները անհայտ են:
18-ամյա (տարիքը մոտավորապես) Բալխո գյուղի բնակչուհին 3 օր առաջ ինքնասպան է եղել: Հնարավոր պատճառի մասին գյուղում տեղյակ չեն: Գյուղացիները զարմանում են, թե ինչը կարող էր ստիպել երիտասարդ, հաջողակ աղջկանը ինքնասպան լինել: Նա 3 տարի սովորել էր Երևանի Ֆրանսիական քոլեջում, ի դեպ բարձր առաջադիմությամբ, իսկ այս տարի ընդունվել էր Երևանի Ֆրանսիական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետ:
Աղջիկը կախվել է սեփական տան ցախանոցում (սարայ): Նրան գտել են ընտանիքի անդամները: Գյուղում ընտանիքի մասին խոսում են որպես հաջողակ, բարեկեցիկ ընտանիք, որտեղ ծնողները մեծացրել են երեք երեխա` երկու դուստր և մեկ որդի, ավագ դստերը ամուսնացրել են, իսկ ինքնասպան եղածը ամենաերիտասարդն էր ընտանիքում:
Մահացածի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: