Հարթեցման աշխատանքներ են իրականացվում Ախալքալաքի շրջանի գյուղեր տանող ճանապարհներին: Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հայտնում են, որ այդ աշխատանքները արդեն տևական ժամանակ է սկսվել են, սակայն եղանակային պայմաններից ելնելով դրանք դադարներով են կատարվում:
Շրջանի շատ գյուղերում աշխատանքներն արդեն ավարտված են. Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մերենիա, Բեժանո, Ազավրեթ, Օլավերդ, Ալաստան, Վարևան, Կոկիո, Բալխո, Բուղաշեն, Ղադոլար, Մոդեգամ, Մաջադիա, Կուլիկամ, Խուլգում, Բավրա, Կարտիկամ և Աբուլ:
Այս պահին շարունակվում են Կարծախի մայրուղու հատվածում գտնվող գյուղերի ճանապարհների հարթեցման աշխատանքները. Վաչիան, Խավեթ, Գոգաշեն, Ազմանա, Մյասնիկյան և այլն:
Հարկ է նշել, որ այն գյուղերը, որտեղ մինչև գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է, ապա հարթեցման աշխատանքներ են իրականացվում գյուղամիջյան ճանապարհներին:
Ախալքալաքի Սպասարկման կենտորնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասում է՝
«Որ գյուղում քաղաքապետարանը ավազ կամ հող էր նախատեսել, դա ենք հարթեցնում, իսկ որտեղ չկար, պարզապես տրակտորով ճանապարհն ենք նորից հարթեցնում»:
Սպասարկման կենտրոնի տնօրենը հույս ունի, որ այսքանով չեն սահմանափակվի ճանապարհահարթեցման աշխատանքները շրջանում, աշնանը նույնպես կկատարվի, բայց դա կախված է քաղաքապետարանից և իհարկե, գյուղապետերի կողմից ստացված դիմումների քանակից: