Ախալքալաքի կանանց սենյակում «Ոչ ընտանեկան բռնությանը» նախագծի ղեկավարները, կանանց համար, հայտարարեցին փոքր դրամաշնորհային մրցույթ:
Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին և քաղաքապետարանի աշխատակիցներին փոքր դրամաշնորհների պայմանների մասին պատմեց «Բազմազգ Վրաստանի կանայք» ասոցիացիայի նախագահ, «Ոչ ընտանեկան բռնությանը» նախագծի հեղինակ և ղեկավար Ալլա Բեժենցևան:
Նրա խսսքերով, այս նախագծի շրջանակներում փոքր դրամաշնորհները նախատեսվում են կանանց տնտեսապես աջակցելու համար, որպեսզի հնարավորություն ունենան աշխատանք գտնել կամ բացել իրենց փոքր բիզնեսը:
«Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ տնտեսական, հոգեբանական, բայց եթե կինը տնտեսապես կայուն է, նա կպաշտպանի իր իրավունքներն և իր երեխային»,- ասում է Ալլա Բեժենցևան:
Ծրագրի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչ 2018 թվականի մայիսի 15-ն է: Դրամաշնորհը սկսվում է 300 եվրոից մինչ 2500 եվրո:
Նախագծի կազմակերպիչների խոսքերով, նախապատրաստման համար շատ քիչ ժամանակ կա, սակայն հայտը շատ պարզ է, և Կանանց աջակցման կենտրոնը պատրաստ է օգնել ցանկացած հարցում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի, հունիսի 1-ին, Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, «Ոչ ընտանեկան բռնությանը» նախագծի շրջանակներում, Ախալքալաքում բացվեց «Իմեդի» վերականգնողական-կրթական կենտրոնը, բռնության զոհերին օգնելու համար: Կենտրոնում անվճար աշխատում է հոգեբան, սոցիոլոգ, իրավաբան և հոգեբույժ: Այս կենտրոնում բռնության զոհ դարձած կանայք կարող են ստանալ այդ ծառայությունները և այնտեղ մնալ մինչ 10 օր:
Նախագծի ղեկավարի կարծիքով, կես տարվա ընթացքում կենտրոն դիմել և օգնություն է ստացել 15 մարդ:
«Նրանք շատ խիզախ են, որ կարողացան դիմել կենտրոնի օգնությանը», – ասում է Ալլա Բեժենցևան:
Կենտրոնում կանանց կարող են նաև օգնել բուժզննումների հարցում:
Շուշան Շիրինյան