Հաճախ կրկնվող երկրաշարժերը, որոնց էպիկենտրոնը գտնվում է Սամեբա գյուղի մոտակայքում, հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն լրագրողների, այլև սիրողական ճանապարհորդների շրջանում: Ժորա Բդոյանը երեք ընկերների հետ բարձրացել էր էպիկենտրոնային տեղանք, որը պարզվել էր, որ հրաբխային խառնարան է:
«Ես սիրողական ճանապարհորդ եմ, սիրում եմ տարբեր տեղանքներ ուսումնասիրել, պարզել, թե ինչ է կատարվում բնության հետ: Հոգուս խորքում մի քիչ երկրաբան եմ», – ասում է նինոծմինդացի Ժորա Բդոյանը:
Մասնագիտությամբ ատամնաբույժ Ժորան հաճախ է բարձրանում լեռներ, ձմռանը դահուկներով, իսկ ամռանը՝ ամենագնաց մեքենայով: Նա միշտ վերադառնում է հետաքրքիր լուսանկարներով՝ դա նրա հերթական հոբբին է: Այս անգամ նա երեք ընկերների հետ որոշեց բարձրանալ այն վայրը, որտեղ սեյսմոլոգները վերջին մի քանի ամիսների ընթացքում անընդհատ գրանցվում էին երկրաշարժեր և Jnews-ի ընթերցողների հետ կիսվել այնտեղ իրենց տեսածով:
«Ես երբեք այնտեղ չէի գնացել, դա Հայաստանի հետ սահմանին մոտ է, սահմանից 500 մետրի վրա: Շատ բարդ տեղանք է: Շատ հետաքրքիր բնություն է այնտեղ: Առաջին հայացքից ամեն ինչ սովորական է թվում, նորմալ, բայց անընդհատ այնտեղ երկրաշարժեր են: Օգտվելով Վրաստանի սեյսմիկ ակտիվությունների կայքից՝ պարզեցինք, որ սա հենց այն վայրն է, որը հանդիսանում է երկրաշարժերի էպիկենտրոնը: Այցելում ես seismo.ge կայք, այնտեղ հստակ ցույց է տալիս երկրաշարժի էպիկենտրոնը»: …
Նրանք քարտեզով էին գնացել այնտեղ և էպիկենտրոնի մոտակայքում գտել են հրաբխային խառնարան:
«Ասում են, որ սա հանգած հրաբուխ է, ես կարծում եմ, որ այն մի օր կարող է ակտիվանալ, նման դեպքեր շատ են եղել: Ես ինտերնետում կարդացի, որ երկրաշարժերը կարող են տեղի ունենալ այն պատճառով, որ լավան գետնի տակ շարժվում է և կարող է դանդաղ դուրս ժայթքել: Հենց բարձրացանք՝ ծծմբի հոտ զգացի: Այս հոտը զգացինք ես և ևս մեկ հոգի: Բայց գուցե դա ինձ թվաց, գուցե դա թթվածնի պակասի պատճառով էր: Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչ բարձրության վրա էինք, բայց Հայաստանի կողմում լեռ կա, որի բարձրությունը ծովի մակարդակից 3190 մ է, կոչվում է Աչքածառ»:
Մեծ, շրջանաձև խառնարանի պատերին կային մի քանի քարանձավային անցքեր, որոնք սիրողական երկրաբանների մոտ ցանկություն առաջացրեցին նորից վերադառնալ այնտեղ:
«Մենք ուզում էինք մտնել դրանցից մեկի մեջ, բայց արդեն մթնել էր, սակայն հաջորդ անգամ ես անպայման մտնեմ այնտեղ: Կտեսնեմ, թե ինչ կա այնտեղ: Ես գաղափար չունեմ, թե ուր կարող են տանել այս քարանձավները: Բայց վերելքը ուղղաձիգ էր, և այնտեղ բարձրանալը դժվար է», – պատմեց Ժորա Բդոյանը:
Ժորայի խոսքով՝ լեռն ավելի շատ կապված է Քվեմո-Քարթլիի շրջանի Դմանիսիի մունիցիպալիտետի հետ:
Jnews-ին լուսանկարն ու տեսանյութը տրամադրել է Ժորա Բդոյանը
Սամեբայում երկրաշարժերը կապված են բնական անավարտ գործողությունների հետ
Սամեբա. Կյանքը երկրաշարժի էպիկենտրոնում (Photo/Video)