Հոկտեմբերի 19-ին Թբիլիսիի Ծովային հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա կին, ով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի բնակիչ էր: Նա հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Թբիլիսիի Ծովային հիվանդանոց: Այս մասին հայտնում է sknews-ը:
Կենտրոն տեղափոխվելուց հետո հիվանդի մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ և շնչառական անբավարարություն: Անամնեզում նշված են սրտանոթային հիվանդություններ: Մահը գրանցվել է հոկտեմբերի 19-ին:
Կլինիկայում նաև պարզաբանել են, որ հիվանդը տենդով մի քանի օր տանն է եղել՝ չիմանալով, որ վարակված է: Նրան հիվանդանոց են տեղափոխել թուլության և հոդացավերի պատճառով:
Կորոնավիրուսը հաստատվել է նրա հոսպիտալացումից հետո: Ինչպես sknews-ին հայտնել են կլինիկայից, կինը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել, նշվել է միայն ավելորդ քաշի մասին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչի մահվան մասին հայտնի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 21-ին, երբ հայտարարվեց կորոնավիրուսից 14 մահվան դեպքերի մասին: