Այսօր՝ մարտի 2-ին, Նինոծմինդա-Թբիլիսի ավտոճանապարհի Նինոծմինդա-Գանձա հատվածում տեղի է ունեցել ավտովթար։ Կան զոհեր։ Հաղորդում է NOR.GE-ն:

Այսօր Սաղամո-Գանձա ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Երկու մեքենաների բախման հետեւանքով երկու մարդ մահացել է, երրորդի վիճակը ծանր է, նա գտնվում է Նինոծմինդայի հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնությունն ու ոստիկանությունը։