Սամեբա գյուղում վերջին ամիսներին հաճախակի են գրանցվում երկրաշարժեր։ Ամենաուժգինը արձանագրվել է 5․1 մագնիտուտով, իսկ ամենավերջի ցնցումը՝ օգոստոսի 18-ին։ Իլիայի պետական համալսարանի երկրակեղևի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտի սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին վստահեցնում է, որ վախենալու առիթ չկա և բացատրում հաճախակի ստորգետնյա ցնցումների պատճառը:

«Սամեբայում եղած լեռնաշղթան հրաբխային ծագման է, բայց այդ լեռները հիմա ակտիվ չեն, և հնարավոր է, որ որոշ բնական գործողություններ վերջնական ավարտված չեն, և այդ լեռնաշղթայի կառուցվածքից է, որ հաճախակի ցնցումներ է լինում: Սակայն դա չի նշանակում, որ վաղը կարող է ակտիվ, գործող հրաբուխ լինի», – ասում է սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին:

Սամեբա. Կյանքը երկրաշարժի էպիկենտրոնում (Photo/Video):

Վերջինիս խոսքերով, Վրաստանում կա երկու սեյսմիկ ակտիվ շրջան, որոնցից մեկը Ջավախքն է:

«Ջավախքը սեյսմիկ ակտիվ շրջան է, Վրաստանում կա երկու սեյսմիկ ակտիվ շրջան՝ Ռաճայի շրջանը և Ջավախքի սարահարթը։ Ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, այս շրջանում Ջավախքն իրոք ակտիվացել է, հուլիս ամսին երեք անգամ ավելի ուժեղ երկրաշարժ է գրանցվում: Ի նկատի ունեմ նաև փոքր ցնցումները, Սամեբայում գրանցվել է նաև միջին ուժգնության՝ 5․1 բալ: Սա անոմալիա չէ, այսպես հաճախ էր լինում և հիմա այդ գործընթացն ակտիվացել է», – ասում է Իլիայի պետական համալսարանի երկրակեղևի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտի սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին:

Սեյսմոլոգը քիչ սպասելի է համարում, որ ուժեղ երկրաշարժեր լինեն, բայց ցնցումները վտանգավոր չեն կարող լինել քանի որ այդտեղ միահարկ և փոքր շինություններ են:

«Էպիկենտրոնը խիտ բնակեցված չէ, այդ իսկ պատճառով 5․1 բալի դեպքում էլ քիչ անհանգստացնող է, և շատ ռիսկային չէ», – ավելացնում է սեյսմոլոգը:

Սեյսմոլոգները Սամեբայում չեն եղել, նրանք երկրաշարժերն արձանագրում և մշակում են մայրաքաղաքում: Ձմանաշվիլին ասում է, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում հանդիպումներ կազմակերպել բնակչության հետ և տեղեկատվություն տրամադրել երկրաշարժի ժամանակ ձեռնարկվող գործողությունների մասին։