Այսօր՝ հունվարի 27-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել, իսկ Նինոծմինդայում երեք դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 461: Ընդ որում 324-ը՝ Ախալքալաքում, իսկ 148-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 12 նոր դեպք։
Ադիգենի՝ 4,
Ասպինձա՝ 2,
Ախալցիխե՝ 2,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 1 և
Նինոծմինդա՝ 3։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 244 անձ։
Ախալցիխեում՝ 78,
Բորժոմիում՝ 95,
Ադիգենում՝ 18,
Ասպինձայում՝ 42,
Ախալքալաքում՝ 7 և
Նինոծմինդայում՝ 4:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID կլինիկաներում` 76 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 24 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4095, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 138 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 41 անձ, ընթանում է փորձաքննություն։