Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան ու Սամցխե-Ջավախք տարածաշրջանի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն մասնակցեցին  անասնաբուժական, բույսերի պաշտպանության և սննդամթերքի անվտանգության ծառայության համար նոր կառուցված շենքի բացման արարողությանը:

Մարտի 10-ին, Նինոծմինդայում հանդիսավորապես կայացավ Նինոծմինդայի սերվիս կենտրոնի Սննդամթերքի ազգային գործակալության բացումը:

Բացման արարողությունից հետո Օթար Դանելիան ու Ակակի Մաճուտաձեն Նինոծմինդայի շրջանի ղեկավարության հետ շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն, որտեղ Վարչության շենքի դիմաց նախարարը Ախալքալաքի և Նինոծմինդայի նոր գյուղատնտեսական կոոպերատիվներին նվիրեց գյուղատնտեսական նշանակության տեխնիկա:
Данелия Ниноцминда
Այցի շրջանակներում նախարարը հանդիպեց նաև տեղի բնակչության հետ: Ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին Դանելիան ժողովրդի հետ քննարկեց առկա խնդիրների լուծման ուղիները:

Նշենք, որ Սննդամթերքի ազգային գործակալությունը գործում է Գյուղատնտեսության նախարարության իրավասության ներքո: Նորաբաց գործակալության շինարարությունը ֆինանսավորվել է Շվեդական զարգացման գործակալության և Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ:
Министр Ниноцминда
Բորիս Ղարսլյան