Սեպտեմբերին Ազավրեթ գյուղի դպրոցականները կհաճախեն նոր վերանորոգված և կահավորված դպրոց: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է, ծախսվել է 1, 839 006.31 լարի:

Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը դեռ 1995 թվականից է սպասել այս օրվան։

«Այս պահին երկար ենք սպասել, ես տնօրեն եմ եղել 1995 թվականից, և այդ օրվանից իմ նպատակն է եղել գյուղում կայացած դպրոցական շենք ունենալ, և իմ երազանքը իրականություն է դարձել»,- ասում է Եղիազարյանը։

mijancq

Տնօրենը նշում է՝ ինքը մասնագիտությամբ շինարար չէ, սակայն գոհ է կատարված աշխատանքից, քանի որ առաջին օրվանից եղել է նրանց կողքին և հետևել աշխատանքներին։

«Աշխատանքների ընթացքում անընդհատ եղել եմ շինարարների կողքին: Ըստ իմ գիտակցության նրանք ամեն ինչ արեցին, ես միշտ մի բան էի խնդրում, որ ինչ անում են անեն, միայն որակյալ անեն։ Ինձ թվում է հնարավորության սահմաններում կարողացան որակով կառուցել։ Ցանկացած աչք, որ շինարարի չէ միանգամից կզգա աշխատանքի որակը»,- նշում է տնօրենը։

Դպրոցում սովորում է 168 աշակերտ, դասավանդում է 29 ուսուցիչ, ընդհանուր անձնակազմը՝ 37 հոգի է։

Շենքը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին՝ նոր դասասենյակներ, լաբորատորիա, սանհանգույցներ (նաև հատուկ կարիք ունեցող երեխաների համար) և այլն: Դպրոցի բակում կա փոքր մարզադաշտ, ներսում սպրոտդահլիճ չկա:

sanhanguyc

hatuk kariq zug

mini marzadasht

Դպրոցում ունի ընդհանուր ջեռուցման համակարգ:

pahoc

pahocum

Ինչպես նաև կառույցի դրսի պատերին տեղադրված են տեսախցիկներ, անվտանգության կանոններից ելնելով:

tesakhcik

Ունենալ այսպիսի դպրոց եղել է ողջ գյուղի երազանքը։ Գյուղացիները երկար են սպասել նոր վերանորոգված դպրոցի բացմանը։

Էլմիրան երկու դպրոցահասակ երեխաների մայր է: Մի երեխան 9-րդ դասարանում է սովրում, իսկ մյուսը՝ 5-րդ: Ուրախ է, և արդեն ապահով, որ երեխաներին կարող է անվտանգ դպրոց ուղարկել:

«Մենք շատ ուրախ ենք, որ արդեն ունենք այսպիսի դպրոց։ Ճիշտ է, դեռ չենք եղել շենքի ներսում, բայց դրսից երևում է, որ ամեն ինչ շատ լավ է նորոգած։ Դպրոցի առաջվա շենքի հետ ընդհանրապես համեմատելի չէ։ Երեխաները շատ տրամադրված սպասում են, որ գնան նոր դպրոց», — ասում է Էլմիրան։

«Մի շաբաթ առաջ եմ եղել դպրոցում, շատ հոյակապ գործ է արված։ Հին շենքը երեխաների վրա էր փլվում, դասերը վագոններում և սեփական տներում էին անցկացնում, ծնողները չէին կարող թույլ տալ, որ երեխաները այդ շենքում դաս անեին, շատ վտանգավոր էր։ Հիմա արդեն հիանալի է: Մենք շատ գոհ ենք»,- ասում է Ազավրեթի բնակիչ Միխայիլ Այվազյանը։

laboratoria

Հատկանշական է, որ դպրոցի հին շենքը կառուցումից հետո հիմնանորոգվել էր 1999 թվականին, որի բացմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շվերդնաձեն։ Սակայն այդ ժամանակ հիմնանորոգումը նորմալ չի կատարվել և մեկ տարի չանցած դպրոցի տանիքը սկսել է քանդվել։

Հարկ է նշել, որ Ազավրեթի դպրոցի վերանորգման համար էլեկտրոնային մրցույթը հայտարարել էր Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման ֆոնդը, մրցույթը հաղթել է Ամխանագոբա «Առպի խումբ» կազմակերպությունը, ըստ պայմանագրի՝ 1`839`006.31 լարիով։

Աթավրեթ գյուղի հանրային դպրոցի նախկին վիճակի մասին կարող եք կարդալ՝

Ազավրեթ գյուղի դպրոցականների տեղափոխման հարցը լուծված չէ

Ազավրեթ գյուղի դպրոցում դասադուլը դադարեցրել են

Ազավրեթում դասադուլը դադարեցնելու համար պահանջում են նոր դպրոց

Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում

Գայանե Ակոջյան