Այսօր, Ախալքալաքի թիվ 1 հայկական դպրոցում, պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին մասնակցել է վրացերեն լեզվի դասին:

Ախալքալաքում Արդարադատության տան բացման առթիվ ժամանել է Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին: Նա ացելել է Ախալքալաքի թիվ 1 հանրակրթական դպրոց, որտեղ հանդիպել է ուսուցիչների հետ և ներկայացրել է ազգային փոքրամասնություններին վերաբերող բոլոր այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել Ախալքալաքի բնակիչներին:

Cixelashvili

Դրանք են՝ 1+4 ծրագիրը եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ստաժավորման ծրագիրը: Դրանից հետո, նախարարը ներկա է գտնվել վրացերեն լեզվի բաց դասին, որտեղ 8-րդ դասարանի աշակերտները նրան ներկայացրել են շնորհանդեսներ վրացերեն լեզվով:

Cixelashvili 2

Cixelashvili 3

Քեթեւան Ցիխելաշվիլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ առաջնահերթությունւ պետության համար պետք է հանդիսանան կրթությունը եւ երիտասարդությունը:

Cixelashvili 5

«Ողջ պետության մասշտաբով` Սամցխե-Ջավախեթիում սահմանված առաջնահերթությունը՝ որակյալ կրթության հետ մեկտեղ, պիտի լինի հնարավորությունը որակյալ ուսումնասիրել վրացերեն լեզուն, ինչը համարվում է նրանց ապագայի բանալին: Այսօր երեխաները խոսում էին իրենց երազանքների մասին, որպեսզի իրենց երազանքը իրականանա եւ նրանք հաջողության հասնեն իրենց հայրենիքում, պետք է լավ կրթություն ստանան, իհարկե, իրենց մայրենի լեզվի ուսումնասիրության հետ միասին: Միեւնույն ժամանակ, շատ լավ է տիրապետել պետական լեզվին, որպեսզի նրանց առջև փակ դռներ չլինեն», – ասում է Քեթեւան Ցիխելաշվիլին:

Cixelashvili 6

Քրիստինե Մարաբյան