Ըստ ԿԳՆ-ի՝ Վրաստանում ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննություններին գրանցումը սկսվում է մարտի 20-ին, ժամը 10:00-ից մինչև ապրիլի 3-ը, ժամը 18:00-ն:
Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով online.naec.ge կայքի միջոցով։
Վրաստանի կառավարության թիվ 97 որոշման համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցիչը կպահպանի գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը:
Մինչև 2026 թվականը ոչ վրացալեզու դպրոցների ազգային փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) ուսուցիչը ավագ ուսուցչի կարգավիճակ կստանա, եթե անցնի (կամ անցել է) վրաց լեզվի դասընթաց, որը կազմակերպվել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կամ Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, կամ վրացերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ կներկայացնի և մասամբ կհաստատի առարկայական իրավասությունը (1, 4, 7 կամ 10 կրեդիտ միավորներներով): Նրան թույլ կտան անցնել մասնագիտական հմտությունների վերապատրաստման երկարաժամկետ դասընթաց, որը հաջողությամբ ավարտելուց հետո նրան կտրվի ավագ ուսուցչի կարգավիճակ։
Ոչ վրացալեզու դպրոցների ազգային փոքրամասնությունների լեզուների գործող ուսուցչին, որը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առարկայական և մասնագիտական կարողություն քննությունը հանձնել է առնվազն 1 կրեդիտ միավորով, ապա նրան կշնորհվի ավագ ուսուցչի կարգավիճակ:
Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուներ դասավանդող գործող ուսուցիչները, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առարկայական քննությունները հանձնել են 10 կրեդիտ միավորով, ապա կստանան ավագ ուսուցիչների կարգավիճակ։
Կարդացեք նաև՝
Ոչ վրացալեզու դպրոցների ո՞ր ուսուցիչները կստանան ավագ ուսուցչի կարգավիճակ
Ոչ վրացալեզու ուսուցիչների կարգավիճակ ստանալու ընթացակարգում փոփոխություններ կան
Ախալքալաքի դպրոցներում բնագիտական առարկաների մասնագետների կարիք կա
Հայտնի են դպրոցների տնօրենների քննության արդյունքները