Օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանում 15 օբյեկտ է փակվել, տուգանվել՝ 30 ֆիզիկական և իրավաբանական անձ: Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:
Մասնավորապես, Վրաստանի կառավարության N322 որոշմամբ՝ արգելված գործունեություն իրականացնելու և հանձնարարականները խախտելու հիման վրա Աշխատանքի տեսչական ծառայությունը տուգանել է 30 տնտեսական օբյեկտի: 18 իրավաբանական անձ տուգանվել է 10.000 լարիով, իսկ 12 ֆիզիկական անձ՝ 2000 լարիի չափով: 13 օբյեկտ փակվել է:
«Իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: Ամբողջ երկրում իրականացվել է ընդհանուր առմամբ 2391 օբյեկտի ստուգում: Տրվել է 2142 գրավոր և 249 բանավոր նախազգուշացում», – ասված է Աշխատանքի տեսչության տարածած հայտարարության մեջ:
Ընդգծենք, որ երեկ Ախալքալաքում փակվել է հանդիսությունների մի սրահ՝ կորոնավիրուսի սահմանափակումները կրկնակի խախտելու պատճառով:
Ախալքալաքում ոստիկանության աշխատակիցները հանդիսությունների սրահ են փակել