Վրաստանում, բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում: Համապատասխան որոշումն ընդունվել է Համակարգող խորհուրդի այսօրվա նիստում:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ այսօրվանից փակ և բաց տարածքներում պարտադիր է շնչադիմակ կրել:
«Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է պարտադիր շնչադիմակ կրելուն: Այսօրվանից պարտադիր է օգտագործել շնչադիմակ բաց և փակ տարածքներում, ինչը, մեր կարծիքով, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, մեզ համար կլինի ամենակարևոր և արդյունավետ միջոցներից մեկը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն հաղթահարել չորրորդ ալիքը», – ասել է Տիկարաձեն:
Մեկ շաբաթ առաջ խորհուրդը որոշում էր կայացրել պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքներում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ: