Ոստիկանության աշխատակիցները Ախալքալաքում փակել են հանդիսությւոնների սրահ՝ մեկուսացման և կարանտինի կանոնների կրկնակի խախտման պատճառով: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հետաքննության տվյալներով, հաստատությունը շարունակել է հյուրեր ընդունել՝ չնայած նախկինում արձանագրված վարչական տուգանքին:

Կորոնավիրուսային համավարակի պատճառով Վրաստանում արգելվում է հարսանիքներ, հոգեհացեր, մկրտություններ և ծննդյան օրեր անցկացնել՝ ոչ ավելի, քան 10 հոգով: Համաճարակաբանները ենթադրում են, որ այս արգելքի պրաբերաբար խախտումը երկրում COVID-19-ով հիվանդացության կտրուկ աճի պատճառներից մեկն է հանդիսանում: Այս շաբաթ խստացվել է դրա նկատմամբ կիրառված կանոնների վերահսկումը:

Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Վրաստանի ՔՕ 248-րդ հոդվածի համաձայն՝ մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից նույն արարքը կրկին իրագործելու, կրկին անգամ խախտելու համար առաջացնում է քրեական պատասխանատվություն: