Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական  Akhalkalaki.ge կայք այցելողները շփոթության մեջ են ընկնում: Ըստ կայքի՝ Ախալքալաքը երկու քաղաքապետ ունի՝ Մելքոն Մակարյանը և Յուրիկ Ունանյանը: JNEWS-ը քաղաքապետարանի հետաքրքրվել է, ո՞րն է այս թյուրիմացության պատճառը:

Akhalkalaki.ge կայք այցելողը քաղաքապետարանի մասին մանրամասն տեղեկությունների համար «կառուցվածք» բաժնում սեղմելով «քաղաքապետարան» կոճակի վրա կարդում է, որ Ախալքալաքի քաղաքապետը Մելքոն Մակարյանն է, սակայն, երբ սեղում է նկարում կարմիրով նշված «քաղաքապետարան» կոճակի վրա ծանոթանալու քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցների գործունեությանը, պարզվում է քաղաքապետը Յուրիկ Ունանյանն է: Այստեղ ուշադրություն է գրավում այն, որ Յուրիկ Ունանյանն Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից մինչ օրս: Հատկանշական է, որ կայքի թե հայերեն, թե վրացերեն տարբերակներում նույնն է գրված:

akhalqalaqi 1

Լուսանկարում Ախալքալաքի ներկայիս քաղաքապետ Մելքոն Մակարյանի անուն ազգանունն է գրված

Unanyan

Լուսանկարում Ախալքալաքի նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանն է

 

JNEWS-ը դիմեց քաղաքապետ Մելքոն Մակարյանին, պարզելու կայքում զետեղված այս և այլ անճշտությունների և շփոթության մեջ գցող ինֆորմացիայի իրական պատճառը:

«Հիմա աշխատանք է տարվում akhalkalaki.ge-ն կայքը akhalkalaki.gov.ge-ով փոխարինելու ուղղությամբ և հին տարբերակը կջնջվի։ Դրան զուգահեռ նաև քաղաքացիական խորհուրդ կձևավորվի, որի մասին մանրամասն կներկայացնի Մախարե Մացուկատովը», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Վերջինս հավելում է՝ IT մասնագետի են փնտրում, ով կզբաղվի կայքի հարցերով, առաջիկա օրերին ազատ հաստիքի վերաբերյալ հայտարարություն կլինի:

Արդեն նոր՝ akhalkalaki.gov.ge կայքի համար քաղաքապետարանը ամսական 50 լարի է վճարելու, որն ավելի լայն հնարավորություններ կունենա:

Հավելենք, որ քաղաքապետն արդեն մեկ ամիս է PR-քարտուղար ունի: Նա կառավարում է Ախալքալաքի մունիցիպալիտետի facebook-յան էջը:

Հատկանշական է, որ գրեթե մեկ տարի է (ՏԻՄ ընտրությունները կայացել են 2021 թվականի հոկտեմբերի 2-ին) Ախալքալաքի քաղաքապետ է ընտրվել Մելքոն Մակարյանը: Պարզվում է մեկ տարվա մեջ անհնար է եղել՝ կամ նախկին քաղաքապետի մասին ինֆորմացիան հեռացնել, կամ խմբագրել, որ նա պաշտոնավարել է 2017-2021 թթ..-ին: