Դեռ անցած տարվա սեպտեմբեր ամսին Ախալքալաքի քաղաքապետարանը ստացել էր երեք հատ դեղին isuzu մակնիշի ավտոբուս։ Դրանք քաղաքին տրամադրել է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Սկզբում կարծես թե որոշում էր կայացվել, թե որ ուղղությամբ պետք է եթրևեկեն ավտոբուսները, սակայն մինչև հիմա ավտոբուսները չեն շահագործվում և կանգնեցված են սպասարկման կենտրոնի համար նորոգվող նոր ավտոտնակի տարածքում։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ դեռ պարզ չէ, թե ինչ աշխատանքներ են կատարվելու, որպեսզի աշխատեն ավտոբուսները։
«Այսօրվա դրությամբ կոնկրետ պլանավորում չունենք, այդ երեք ավտոբուսները հետ կապված, երեքն էլ անմխիթար վիճակում են։ Որպեսզի ավտոբուսները համապատասխան ծառայություն մատուցեն, շատ գումար է անհրաժեշտ, քանի որ այդ մեքենաները նախ պետք է տեխնիկական ստուգում անցնեն: Նախ պետք է կարգավորել խնդիրները, այնուհետև մտածել, թե ինչ մեխանիզմով պետք աշխատեցնել դրանք», – ասում է քաղաքապետը:
Նա նաև նշում է, որ հարցը դեռ քննարկման փուլում է, որոշվում է՝ երեքն էլ վերանորոգել, թե վաճառել ու մի հատ նորը գնել։
Իսկ նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ասում էր, որ ավտոբուսներից մեկի երթևեկության ուղղությունն արդեն իսկ որոշել են՝ «Գորոդոկի»-ից մինչև Խոսպիո, իսկ մնացած երկուսի ուղղություններն անորոշ էին: Ավտոբուսները պետք է երթևեկեին այն ուղղություններով, որտեղ ուղևորների պակաս չէր լինի:
Սակայն ինչպես երևում է ավտոբուսները դեռ կմնան նույն տեղում, մինչև կոնկրետ որոշում կայացվի։
Կարդացեք նաև՝
Ախալքալաքում շուտով կշրջեն դեղին ավտոբուսներ
Նոր ստացած ավտոբուսները դեռ չեն շահագործվի