«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ են կատարվել: Ըստ այդմ՝ շուտով վարորդական իրավունքի գործնական քննությունը կհանձնեն իրական պայմաններում, ինչպես նաև արտոնություն է տրվում անապահով ընտանիքների ներկայացուցիչներին։
Նախագիծի շրջանակներում անապահով և մինչև 18 տարեկան անձինք կազատվեն AM կատեգորիայի վարորդական իրավունքի քննության գրանցման միանգամյա վճարից։
Նախագծի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարման քննության գործնական մասը դառնում է երկփուլ. Առաջին փուլը կանցկացվի փակ փորձաքննության վայրում, այնուհետև հաջողությամբ ավարտելու դեպքում երկրորդ փուլը կանցկացվի իրական երթեւեկության պայմաններում՝ Վրաստանի ՆԳ նախարարի կողմից հաստատված նախապես ընտրված երթուղիներով։
Փոփոխությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ այստեղ: