«STRANDJA 2021» բռնցքամարտի միջազգային մրցաշարում ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը գրավել է երրորդ տեղը:
Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկը 91 կգ քաշային կարգում երեք մենամարտ է ունեցել՝ Լիտվայի, Ուկրաինայի և Հայաստանի մարզիկների հետ: Արտյոմը առաջին երկու մենամարտերում հաղթել է, սակայն երրորդ մենամարտում բռնցքամարտիկը պարտվել է, ինչի արդյունքում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 22-ից ընթանում է «STRANDJA 2021» բռնցքամարտի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 32 երկրների ավելի քան 200 բռնցքամարտիկներ, այդ թվում 5 բռնցքամարտիկ Վրաստանից, որոնցից երեքը Ախալքալաքից են: Մենամարտերը սկսվել են փետրվարի 22-ին և կշարունակվեն մինչև 27-ը: