Արդեն մի քանի օր է սկսվել է Ախալքալաք-Բակուրիանի ճանապարհի փոսային վերանորոգման աշխատանքները, որը գտնվում էր քանդված վիճակում։
Ճանապարհի փոսային վերանորոգման աշխատանքները իրականցնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը և մի քանի օրից կավարտեն։
Ճանապարհը գտնվում էր անբարեկարգ վիճակում։ Այդ ճանապարհը վերանորոգվել է 2017 թվականին, ՍՊԸ «Ա.Ա.Բ» ընկերության կողմից, որը հայկական կազմակերպություն է գրանցված Վրաստանում։ Կազմակերպությունը տենդերը հաղթել էր 4 000 000 լարիով:
2020 թվականին այս ճանապարհին կատարվեց ճանապարհի փոսային վերանորոգման աշխատանքներ, որն իրականացնում էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Քանի որ փոսային աշխատանքներից մեկ տարի անց ճանապարհը նորից քանդվել էր, այս տարի նույնպես իրականացավ փոսային վերանորոգման աշխատանքներ։
Արագվա-Կոթելիա միջպետական ճանապարհը քանդվում է