Ախալքալաքում սկսվել են Ջավախեթի փողոցի կոյուղագծերի նորոգման աշխատանքները։ Ճանապարհի մի կողմն արդեն փորած է, ինչը դժվարացնում է այս փողոցով երթևեկությունը:

Ինչպես նշեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ աշխատանքները կիրականացվեն երկու փուլով։

«Առաջին փուլով կոյուղագծերը կվերանորոգենք, իսկ երկրորդ փուլով՝ ասֆալտապատումը։ Աշխատանքներն արդեն սկսվել են», – ասաց Ախալքալաքի քաղաքապետը։

Կոյուղագծերի վերանորոգման աշխատանքների ավարտը կախված է եղանակային պայմաններից և, իհարկե, ըստ պայմանագրում նշված ժամկետների։

Նշենք, որ նոր կոյուղագծեր կառուցման էլեկտրոնային մրցույթն արդեն կայացած է: Շինարարական աշխատանքները կիրականացնի «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով:

Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է սկսվեն և ավարտվեն 4 ամսում՝ մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ։