Հայրենական մեծ պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Samsonich1

Բաց է մուտքի դուռը, և ներսում երևում է մի տարեց մարդ` կոստյումով, որի վրա փայլում են արծաթե, բրոնզե և պղնձե մեդալները: Այսօր Ախալքալաքի 104-ամյա վետերանի տանը իրադարձություն կա, Սամսոն Վարդանի Հովհաննեսյանը սպասում է բարձրաստիճան հյուրերին: Գեղեցիկ բացված սեղանի մի անկյունում, կոկիկ դրված են թերթերի/լրագրի հին կտորներ, նրա սև ու սպիտակ լուսանկարները, դեռևս երիտասարդ տղամարդու, իր երիտասարդ կնոջ ձեռքը բռնած:

samsonich2

Samsonich3

Կոստյումը շտկելով, նա վրդովմունքով ասում է, որ Ռոստովում գողացել են նրա համար ամենաթանկ մեդալները: Վետերանը խոսում է միանգամից 3 լեզվով խառը` հայերեն, ռուսերեն և վրացերեն: Նա մտահոգվում է, և թոռներին ուղարկում է այս կամ այն բանը բերելու և սեղանին դնելու և չմոռանալով ավանդական կոնյակի մասին:

«Ես ունեմ գերազանց կոնյակ, ևս մեկ շիշ պահել եմ: Հյուրերը խմած դուրս կգան իմ տնից», – ասում է նա:

Samsonich4

Samsonich6

Իր ապրած տարիների ընթացքում Սամոն Վարդանիչը, այսպես են նրան ասում քաղաքում, չի նստում տանը, քայլում է, ինքն է անում իր գնումները, չնայած սկսել է վատ լսել, բայց չի ծուլանում: Բոլորը դեռ հիշում են վետերանի մեծ շուքով տոնած ծննդյան 100-ամյակը:

Նա ծնվել է Ախալքալաքի հեռավոր գյուղերից մեկում՝ Սամսարում, 1914 թ.-ին, հողագործի ընտանիքում: Պատերազմից հետո նա խորհրդային իշխանության ժամանակ տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:

Սամսոն Վարդանիչի 104-ամյակին բոլոր հյուրերը ժամանեցին նվերներով` Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատգամավորների և Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի հետ: Ինչպես նաև հյուր Ախալցիխեից` Սամցխե-Ջավախքի վետերանների միության բաժնի պետ Դավիթ Փեյքրիշվիլին, ով Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից պարգևատրեց Պատվո շքանշանով և 600 լարիանոց վկայականով:

samsonich5

«Այս շքանշանը տրվում է մի մարդու, ով ծառայել է իր պետությանը: Ուզում եմ իմ պատիվն ու հարգանքը փոխանցել ձեզ: Ես այստեղ եմ եղել նրա 103-ամյակի տոնակատարության ժամանակ, բայց այսօր, երբ նա 104 տարեկան դարձավ, արդեն այլ զգացում է», – ասաց Դավիթ Փեյքրիշիշվիլին:

Samsonich7

Պատվո շքանշանը հանձնելուց հետո Սամսոն Հովհաննիսյանը բոլորին հրավիրեց սեղանի շուրջ, որտեղ հյուրերը խմեցին կոնյակը` վետերանի առողջության համար, մաղթելով նրան երկար տարիների կյանք:

Քրիստինե Մարաբյան