Արդարադատության տները և հասարակական կենտրոնները մայիսի 4-ից 11-ը կսպասարկեն հաճախորդներին: Այս մասին ասված է Արդարադատության տան տարածած տեղեկատվության մեջ:
Նրանց խոսքով, այս ընթացքում Արդարադատության տան բացարձակապես բոլոր ծառայությունները հաճախորդներին հասանելի կլինեն:
«Արդարադատության տները և հասարակական կենտրոնները բաց չեն լինի միայն Զատկի արձակուրդների օրերին` ապրիլի 30-ից մայիսի 3-ը ներառյալ և հանգստյան օրերին՝ մայիսի 8-ին և 9-ին: Նույն ժամանակահատվածում անհասանելի կլինի նաև Արդարադատության տան զանգերի սպասարկման կենտրոնը:
Հիշեցնենք, որ Արդարադատության տան և հասարակական կենտրոնի ծառայությունները դեռ հասանելի են «MY.GOV.GE» կայքէջից այցի նախնական ամրագրման սկզբունքով: Առանց նախնական ամրագրման ժամանող հաճախորդները չեն կարողանա ստանալ ծառայությունը: Միևնույն ժամանակ, Արդարադատության տունը հաճախորդին հորդորում է ծառայություն ստանալու համար ներկայանալ ամրագրման մեջ նշված ժամին», – ասվում է Արդարադատության տան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ամրագրել այցի ժամանակը կարելի է նաև հայերեն լեզվով: Այդ մասին կարդացեք այստեղ: