Քույր եւ եղբայր 11 տարեկան Արտյուշ Այվազյանը եւ 7 տարեկան Կարոլինա Այվազյանը կներկայացնեն Հայաստանը «Little prince and princess world» միջազգային մրցույթում, որը տեղի կունենա Հունաստանում:
Երեւանում կայացավ գեղեցկության, տաղանդի եւ նորաձեւության «Փոքրիկ Միսս եւ Միստեր Հայաստան-2019» մրցույթը, «Հայաստանի արքայադուստր եւ արքայազն 2019»: Այս մրցույթին մասնակցել են նաև քույր եւ եղբայր` Արտյուշ եւ Կարոլինա Այվազյաններն Ախալքալաքից:
Հաղթահարելով մրցույթի երեք փուլերը` ներկայանալ, պար եւ վալսը, քույր ու եղբայր միասին են պարել, Արտյուշ Այվազյանը դարձել է «Միստեր Հայաստան 2019», իսկ Կարոլինա Այվազյանը՝ «Արքայադուստր Հայաստան 2019»:
«Miss and Mister World» մրցույթը կազմակերպել է «WORLD LEAGUE BEAUTY FASHION» (WLBF) միջազգային կազմակերպությունը: Ժյուրիի նախագահն էր Հայաստանի հայտնի քանդակագործ եւ ժողովրդական նկարիչ, Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Լեւոն Թոքմաջյանը: Ժյուրիի կազմում էին հայտնի դիզայներներ, կոմպոզիտորներ, արվեստագետներ, գեղեցկության մրցույթների հաղթողներ, երգիչներ եւ այլք:
Մրցույթն անցկացվեց Վալենսիա ժամանցային համալիրում` Հայաստանի տարբեր մարզերի երեխաների մասնակցությամբ:
Արտյուշ եւ Կարոլինա Այվազյանները պաշտոնապես հրավիրվել են Հայաստանը ներկայացնել «Little prince and princess world» միջազգային մրցույթում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 28-ը՝ Հունաստանի Ալիկանաս պատմական քաղաքում, Էգեյան ծովի ափին: