Կորոնավարակի հետ կապված Վրաստանում բազմաթիվ նախարարություններ ու կազմակերպություններ անցան առցանց աշխատանքի, այդ թվում նաև Արդարադատության տունը։
Արդարադատության տուն գնալու համար մարդիկ պետք է նախօրոք գրանցվեն առցանց, քանի որ առանց գրանցման չեն սպասարկում։ Երկրում ապրող ազգային փոքրամասությունների ներկայացուցիչների համար արդարադատության տունն իր կայքում գրանցման համար ավելացրել է նաև հայերեն լեզուն։
Ներկայացնում են գրանցման ձևը՝
Գրանցման համար պետք է մտնել My.gov.ge կայք։
Այնուհետև պետք է ընտրել լեզու՝ հայերեն։
Դրանից հետո պետք է ընտրել «արդարադատության տանը և նոտարի մոտ այցի ամրագում» բաժինը։
Հետո կբացվի սյունակ, որտեղ էլ պետք է լրացնել անձնական տվյալները, հեռախոսահամարը, ընտրել այն քաղաքի արդադատության տունը, որտեղ պետք է այցելեն, այնուհետև՝ ընտրեն բաժինը։
Եվ վերջում սեղմել ուղարկել
Գրանցվելուց հետո նշված հեռախոսահամարին հաղորդագրություն կգա, որն էլ պետք է ցույց տալ արդարադատության տանը։