Ախալքալաքի մունիցիպալիտետը նոր աղբատար մեքենա է ստացել։ Նոր աղբատարի տարողունակությունը 18 խորանարդ մետր է։
Նոր աղբատարը ձեռք է բերվել տեղական բյուջեի միջոցներով, 296 150 լարի արժողությամբ։
2021 թվականին մունիցիպալիտետը ձեռք է բերել 3 հատ նոր և մեծ աղբաման, նախատեսվում է փետրվար ամսին ևս 6 աղբաման ստանալ։ Այդ աղբամանները կտեղադրվեն՝ Օլավերդ, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Ազավրեթ, Խանդո, Ալաստան և Վարևան գյուղերի մեջտեղում, ինչպես նաև Խավեթ և Դիլիսկա գյուղերում:
Նոր աղբահան մեքնենաներն ունեն բոլոր տեխնիկական միջոցները հեռավոր գյուղեր հասնելու համար։
Ներկա դրությամբ սպասարկման կենտրոնն ունի 5 աղբահան մեքենա, որից մեկն անսարք վիճակում է, և երկու (газ 50) մեքնեա, որից մեկը նույնպես անսարք է։
Հիմա արդեն նոր աղբամանները պետք է տեղադրեն Խուլգումո, Կուլիկամ, Կորխ, Թոթխամ և Մաջադիա գյուղերում։