Հունիսի 8-ի գիշերը հայտնի են դարձել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի 3 բնակիչների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի արդյունքները՝ նրանք կորոնավիրուսով հիվանդ չեն: Ղաուրմա գյուղի մյուս բնակիչները հունիսի 7-ին ջերմաչափվել են, ոչ ոք ջերմություն չի ունեցել:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ՀԱԿ-ի հաղորդմամբ, Ղաուրմա գյուղից հունիսի 7-ին COVID-19 վիրուսի առնչությամբ 3 բնակիչներից անալիզ են վերցրել՝ «նրանցից, ումից համաճարակաբանները հարկ են համարել», նրանցից, ում հետ վարակված գյուղացին հաճախակի շփում է ունեցել: Վարակվածի ընտանիքի չորս անդամները տեղափոխվել են կարանտինային գոտի:
Մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից վերադարձել էր հայրենի գյուղ։ Վրաստան գալուց հետո նա 14 օր կարանտինի մեջ է եղել: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ, սակայն հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ՝ կորոնավիրուսի կասկածանքով, քանի որ երկրորդ թեստը, որը վերցվել էր նրանից տուն վերադառնալու օրը, ցույց էր տվել թույլ-դրական արդյունք:
Ղաուրմա գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս
44-ամյա տղամարդուն խորը հետազոտություն է կատարվել կորոնավիրուսի և հակամարմինների հետ կապված: Ինչպես պարզաբանել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն, Ղաուրմայի բնակիչը վարակի տարածող չի հանդիսանում, հետևաբար, նա Ջավախքի բնակչությանը կոչ է արել խուճապի չմատնվել և չանհանգստանալ։
Ամիրան Գամղրելիձե․ Ղաուրմայի բնակիչը կորոնավարակի տարածող չի հանդիասնում
Հունիսի 7-ին Ղաուրմա գյուղում իրականացվել է մասսայական ջերմաչափում, իսկ 3 բնակիչ թեստավորվել է կորոնավիրուսի առթիվ: Թեստերը բացասական արդյունք են տվել, և Ղաուրմայի ոչ մի բնակիչ բարձր ջերմություն չի ունեցել:
Ղաուրմա գյուղի բոլոր բնակիչները ջերմաչափվել են