Այսօր, նոյեմբերի 1-ին Ախալքալաքում կորոնավարակի 6 նոր դեպք է արձանագրվել։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 56 նոր դեպք, որից 25-ը՝ Ախալցիխեում, 6-ը՝ Ախալքալաքում, 5-ը՝ Ադիգենում, 3-ը՝ Ասպինձայում և 3-ը՝ Նինոծմինդաում, Բորժոմիում՝ 14:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 885 անձ։ Ախալցիխեում՝ 550, Բորժոմիում՝ 69, Ադիգենում՝ 55, Ասպինձայում՝ 67, Ախալքալաքում՝ 172 և Նինոծմինդայում՝ 93:
Վերջին մեկ օրում Սամցխե-Ջավախքում կորոնավարակից մահացության դեպք չի գրանցվել: