Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47 667-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 115-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ը, ոչ աշխատանքային էր, ուստի թեստավորումների քանակը քիչ է եղել։ Մեկ օրում թեստավորվել է 825 մարդ։ Ընդհանուր առմամբ, 266 066 թեստ է արվել։
Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 938 դեպք կա, այլ պատճառով՝ 288։
Ապաքինվել է ևս 39 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42 676 է, փաստացի բուժվողներինը՝ 3765։