Չորրորդ փորձից հետո, ի վերջո, կայացավ Բավրա-Կարտիկամ ճանապարհի 535 մետր երկարությամբ հատվածի ասֆալտապատման տենդերը:
Բավրա-Կարտիկամ ճանապարհն ասֆալտապատվել է 2019 թ-ին: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Արալի» ընկերությունը:
Ըստ նախագծի անցյալ տարի պետք է ասֆալտապատվեր 2500 մետր ճանապարհ, սակայն ասֆալտապատվել է միայն 2000 մետր: Կարտիկամ գյուղի բնակիչները դժգոհ էին, որ ասֆալտապատումը չեն հասցրել մինչև գյուղի ծիսակարությունների տուն:
Այս տարի մունիցիպալիտետը մնացած 535 մետրի ասֆալտապատման համար հատկացրել է 434 630 լարի:
Մունիցիպալիտետը 2000 մ ճանապարհի ասֆալտապատման համար հատկացրել էր 1 048 150 լարի, բայց «Արալի» ընկերությունը աշխատանքներն իրականացրել է 1 006 224 լարիի չափով:
Այս տարի չորս անգամ, 535 մետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման, տենդերը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չեն եղել:
Վերջին անգամ տենդերը հայտարարվել էր 2020 թվականի մարտի 23-ին: Տենդերին մասնակցել է և այն շահել է «Արալի» ընկերությունը՝ 400 000 լարիի չափով: Այս պահին նախապատրաստվում են փաստաթղթերը: