Ախալքալաքում մասնակի կամ լրիվ ասֆալտապատվում են Աշուղ Հավասի, Շահպարոնյան, Միկոյան, Ռուսթավելի, Նազարեթյան, Մարգարյան, Մալխասյան փողոցները։

Հուլիսի 5-ից սկսած քաղաքի տարբեր փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։ Ասֆալտապատման տենդեր-մրցույթն հայտարարվել է հունիսին, որին մասնակցել է մեկ կազմակերպություն՝ «Ջավախ Ավտո Գզա»-ն, և մրցույթն հաղթել է նախնական 412 693 լարի գումարով։

asfalt3

Ասֆալտապատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, սակայն աշխատանքների ղեկավարի խոսքով շուտով կավարտեն ամբողջ ընթացքը։

«Աշխատանքների արդյունքից շատ գոհ ենք, թե մարդկային ռեսուրսները, թե տեխնիկական լրիվ բավարար են, մեր գործը լավ անելու համար», – մեզ հետ զրույցում ասաց աշխատանքների ղեկավար Պավլիկ Եփրիկյանը։

Համաքաղաքացիներից ոչ բոլորն են համաձայն վերջինիս կարծիքի հետ․ «Ասֆալտը որակով չէ, իբր ի՞նչ են անում, գործը որակով չեն անում։ Ամեն տարի նույն բանն է, որ որակով աշխատեն, ամեն տարի չեն անի նույն գործը։ Հիմա փռեցին, մյուս տարի չկա, նորից պետք է աշխատեն։ Չգիտեմ ինչն է խնդիրը կամ փողն է քիչ որակ չեն կարող ապահովեն, կամ էլ ուզում են շատ փող տուն տանել»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի տաքսու վարորդներից մեկը։

asfalt2

Սոնա Տոնականյան