Փողոցների լապտերները գիշերային լուսավորության համար Ախալքալաքի և գյուղերի փողոցներում տարեց տարի շատանում են, բայց վառված լամպերը միանգամից չեն փոխվում, և փողոցների լուսավորումը գրեթե լույս չի տալիս:
Ախալքալաքում գրեթե ամենուր տեղադրվել են լապտերներ փողոցների լուսավորության համար, բայց ասել, որ քաղաքը լիարժեք լուսավորված է չի կարելի: Ոչ ամեն տեղ ուր կան լապտերներ գիշերը լուսավոր է լինում:
Արդեն մի քանի տարի շարունակ շրջանում, ընթանում է գիշերային լուսավորության ծրագիրը և գիշերային լապտերները բացի քաղաքից տեղադրվել են շրջանի բազմաթիվ գյուղերում:
Այսօր խնդիրը քանակի մեջ չէ, այլ էլեկտրական լամպերի որակի, որոնք շուտ փչանում են և երկար ժամանակ չեն փոխվում: Ճիշտ է, կենտրոնական փողոցի որոշ հատվածներում լամպերի լույսը ուժեղ է, սակայն, իրավիճակն արմատապես տարբերվում է այլ, ոչ կենտրոնական փողոցներում: Սա հատկապես նկատելի դարձավ, երբ ձյուն եկավ, և փողոցներում առաջացավ մերկասառույց, իսկ աղոտ փողոցային լուսավորությանը մերկասառույցի վրա քայլելը դարձրեց վտանգավոր և հետևանքներով լի:
Այս տարի ներկայիս գիշերային լուսավորության վերանորոգման համար Ախալքալաքի շրջանի բյուջեում նախատեսված է 40 000 լարի:
«Մենք անցկացրել ենք փողոցների լուսավորության ծառայության թերությունների ձևակերպման ակտ: Մենք ստուգեցին բոլոր փողոցները, արձանագրեցինք թե որ փողոցում, քանի լապտեր չի աշխատում: Քանի ծռված սյուներ կան, քանի կոտրված լուսամփոփ, և որտեղ ենք ուզում փոխել դրանք նորով, որպեսզի լինեն ժամանակակից, որ լուսավորումը լինի ավելի լավ», – ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:
Շրջանը մտադիր է կատարել գույքագրում փողոցների լուսավորության համար և հստակեցնել էլեկտրաէներգիայի սպառման որ մասն ում կողմից է ծածկվում:
«Օրինակ, մենք ունենք 10 հոսանքահաշվիչներ, որոնց ծառայությունը սահմանված չէ: Մի մասը Ախալքալաքի Շրջանային վարչությանն է, իսկ մի մասն՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությանը, կհամարակալենք և կիմանանք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն կա, միևնույն ժամանակ կկատարենք դասակարգումը», – ասաց Ալբերտ Նահատակյանը:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության տեղեկատվության շրջանում 160-170 լապտեր ներկա պահին չեն աշխատում, իսկ էլեկտրաէներգիայի ծախսերի համար բյուջեից հատկացվել է 90 000 լարի, որը ներառում է նաև Ախալքալաքի վրացական և հայկական եկեղեցիների էլեկտրաէներգիայի ծախսը:
Ըստ Ալբերտ Նահատակյանի, ընկերությունը, որը հաղթել է փողոցի լուսավորության տենդեր-մրցույթում կտնտեսի օգտագործման ապրանքների գնով, ընտրելով էժան, բայց անորակ, միևնույն ժամանակ չխախտելով տենդեր-մրցույթի պայմանները:
« Պայմանների համաձայն ընկերությունը պիտի տրամադրի 85 Վտ. հզորության էլեկտրական լամպեր: Նա, ով հաղթել է տենդերը, ապահովել է այդ 85 Վտ.-ը: Հնարավոր է էլեկտրական լամպերի արտադրամասը վրան գրել է 85 Վտ, բայց ապահովում է 50 Վտ.: Եթե մենք պայմաններում գրենք արտադրող գործարանը, ստացվում է, որ մենք գովազդում ենք այդ արտադրանքը », – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Քրիստինե Մարաբյան