Բավրա-Կարտիկամ-Աբուլ ճանապարհը կվերանորոգվի: Կասֆալտապատվի 2 կմ ճանապարհահատված: Կարտիկամի բնակիչների խոսքերով, սկզբում նրանց խոստացել էին վերանորոգել 2.5 կմ-ը, սակայն հետո կրճատել են:
Բավրա-Կարտիկամ-Աբուլ ճանապարհի 2 կմ երկարությամբ ասֆալտապատման համար հատկացվել է 148 150 լարի, որից 100 000-ը պետական բյուջեի մասնաբաժնին է, իսկ 48 150-ը տեղական բյուջեի:
«Սկզբում խոստացան, որ Բավրա գյուղից կասֆալտապատեն 2.5 կմ: Վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել, բայց արդեն 500 մետր կրճատել են», – ասում է Կարտիկամի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ:
Ըստ բնակիչների, 500 մետրը կրճատվել է, որպեսզի կամուրջ կառուցվի, ինչը, ըստ նրանց` գյուղացիների համար այդքան էլ անհրաժեշտ չէ:
«Ինչներիս է պետք այս կամուրջը, միևնույն է մենք հազվադեպ կօգտագործենք դա, ավելի լավ կլիներ գյուղում 500 մետր ճանապարհը ասֆալտապատեին», – ասում է գյուղի մեկ այլ բնակիչ:
Գյուղացիները չեն նշում իրենց անունները, քանի որ ասում են, որ չեն ուզում փչացնել հարաբերությունները գյուղի ղեկավարների հետ, որոնք զբաղվում են այս հարցով եւ խոստացել են օգնել:
Ճանապարհի վերականգնման նախագծի փոփոխությունը պարզելու համար, եւ արդյոք խոստացված 500 մետրի հաշվին կկառուցվի կամուրջը, եւ ինչ նպատակների այն կծառայի, մենք կփորձենք գտնել այդ հարցերի պատասխանները աշխատանքային օրերին: Վրաստանում, ուրբաթ օրվանից՝ ապրիլի 26-ից առ այսօր ոչ աշխատանքային օրեր են և պատասխանատու անձինք դեռեւս չեն պատասխանել մեր հարցերին: ենթակա ճանապարհի երկարությունից