Ախալքալաքի շրջանում 2018 թ.-ի պետական բյուջեով նախատեսված 12 ենթակառուցվածքային աշխատանքներից 10-ը իրականացվել է, երկու աշխատանք կասեցվել է, ևս երկու նախագիծ ավելացվել:
Ախալքալաքի շրջանում տարվա սկզբին պետական բյուջեի միջոցներով նախատեսվում էր կատարել 2 737 498 լարի գումարի 12 ենթակառուցվածքային աշխատանք: Ընդհանուր արժեքի 5% -ը փակվում է տեղական բյուջեից, որը կազմում է 136 879 լարի, իսկ մնացած 2 600 619 լարին հատկացրել է Տարածքային զարգացման հիմնադրամը:
Նախատեսված աշխատանքները հետևյալն էին.
– Արագվայի լեռնադահուկային բազայից մինչ Գոման գյուղի ճանապարհի վերանորոգում
– Ռուսթավելի փակուղու և Աղմաշենեբելի փոցոցի 3 նրբանցքի վերանորոգում
– Դարբինյան փողոցի վերանորոգում
– Մայրուղուց մինչ Սամցխե-Ջավախքի պետական համալսարան տանող ճանապարհի վերանորոգում
– Գյուղերի լուսավորում
– Քաղաքի լուսավորում
– Լոմատուրցխ և Տուրցխ գյուղերի խմելու ջրի համակարգի վերականգնում
– Ազավրեթ գյուղի մանկապարտեզի վերանորոգում
– Բարալեթ գյուղի մանկապարտեզի վերանորոգում
– Բուռնաշեթ գյուղի ծիսակատարության տան վերանորոգում
– Սուլդա գյուղի վարչական շենքի վերանորոգում, որտեղ գտնվում է նաև մանկապարտեզը
– Վարևան գյուղի ակումբի վերականգնում
Այդ աշխատանքներից 10-ն արդեն ավարտվել են: Լոմատուրցխ և Տուրցխ գյուղերի խմելու ջրի համակարգի վերականգնումը և Բուռնաշեթ գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգումը չի իրականացվել:
Լոմատուրցխ և Տուրցխ գյուղերում խմելու ջրի վերականգնման աշխատանքների իրականացման տենդեր մրցույթը 135 191 լարի գումարով շահել է «Թա-Թա» ընկերությունը Խաշուրից: Տենդեր-մրցույթը կայացել է այս տարվա մարտին:
Բուռնաշեթի ծիսակատարությունների տան վերանորոգման աշխատանքների տենդեր մրցույթը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին: Տենդեր-մրցույթը 208 846 լարիով հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանը:
«Լոմատուրցխ և Տուրցխ գյուղերի աշխատանքների համար մենք կհայտարարենք նոր տենդեր-մրցույթ: Ընկերությունը չի իրականացնում աշխատանքները և չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ Բուռնաշեթի տենդեր-մրցույթի հաղթողը չի կարողացել գտնել աշխատողներ: Նա տուգանվել է: Իրականացրել է 13 000 լարիի աշխատանքներ, սակայն աշխատողներին չի վճարել: Գազամատակարարման ընկերության հետ խնդիրներ են եղել որը մենք վերացրել ենք, և նորից չեն աշխատում: Փաստաթղթեր ենք պատրաստում պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար », – բացատրեց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:
Տարեսկզբին պետական հիմնադրամի միջոցներով նախատեսված 12 ենթակառուցվածքային նախագծերից բացի, գումար է հատկացվել ևս երկու նախագծի համար: Մեկը Վաչյան գյուղում՝ կենտրոնական մայրուղուց մինչ դպրոց ճանապարհի հատվածի, իսկ մյուսը նախկին 15-րդ զինվորական ավանի բակերի ասֆալտապատման համար:
Այս աշխատանքների նախագծերը նախապատրաստման պրոցեսում են, և հենց պատրաստ լինի քաղաքապետարանը կհայտարարի տենդեր-մրցույթ: Այդ երկու ենթակառուցվածքային նախագծերի համար անհրաժեշտ է 547 193 լարի, որից 519 833 լարին հատկացրել է պետությունը, իսկ մնացածը՝ 27 360 լարին (5%) տեղական բյուջեն:
Շուշան Շիրինյան