Ըստ Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տեղեկատվության, մունիցիպալիտետում ներկայումս ինքնամեկուսացման մեջ է գտնվում 17 անձ:

Մարտի 17-ին, ժամը 15:50-ի դրությամբ, 17 մարդ ինքնամեկուսացված են, բոլորը եկել են Հայաստանից:

Ըստ Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանի, նրանցից ոչ մեկի մոտ մաքսատանը կորոնավիրուսի ախտանիշեր չի հայտնաբերվել և, ընդհանուր առմամբ, վատառողջ չեն եղել: Նրանց ինքնամեկուսացում ամեն դեպքում անհրաժեշտ է:

«Մենք միշտ կապի մեջ ենք նրանց հետ, զանգում ենք ամեն օր», – ասում է Ավետիք Տոնականյանը:

Ըստ նրա, բոլորը պետք է 14 օր մնան տանը և հետևեն ինքնամեկուսացման կանոններին, եթե նրանց առողջությունը վատթարանա, նրանք պետք է զանգահարեն ՀԱԿ:

Ինքնամեկուսացման կանոնների խախտման դեպքում իրավապահ մարմինները կարող են հարկադրել քաղաքացիներին հիվանդանոցներում և կենտրոններում կարանտինային ռեժիմի անցնել: Ընդհանուր առմամբ 71 հոգի կարանտինային ռեժիմ է տեղափովել իրավապահների կողմից:

Կառավարության առաջարկություններին ինքնամեկուսացման վերաբերյալ ծանոթացեք՝ այստեղ.

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 34 դեպք, այդ թվում՝ մեկ հիվանդը, որը ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից երեկ՝ մարտի 16-ին: 1 008 մարդ գտնվում է կարանտինում, ևս 64 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: