Այսօր, Ախալքալաքի թիվ 1 դպրոցի տասներորդ դասարանցիներն այցելեցին մունիցիպալիտետի Սակրեբուլո, ծանոթացան պատգամավորների հետ, ծանոթացան նրանց աշխատանքին, ինչպես նաև խոսեցին իրենց անհանգստացնող խնդիրների մասին:

skolniki1

Իր աշխատասենյակում Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, մեծամասնական պատգամավորներ Սեդա Մելքումյանի, Հակոբ Չախմախչյանի, Կարապետ Փալոյանի և Սարգիս Մելիքյանի հետ միասին աշակերտներին պատմեցին Սակրեբուլոյի աշխատանքի մասին, քանի պատգամավոր կա, ինչպես են նրանք ընտրվում, որքան գյուղեր եւ տարածաշրջաններ կան եւ այլն:

shkolniki3

shkolniki4

Այնուհետեւ նրանք նստեցին նիստերի դահլիճում, եւ յուրաքանչյուր աշակերտ պատմեց այն խնդիրների մասին, որոնք առկա են իրենց փողոցում, գյուղում, եւ լսեցին այդ խնդիրների լուծուման պատասխանները: Հարցերը մանկական բարդության չէին: Նրանք հիմնականում վերաբերվում էին քաղաքի եւ գյուղերի ճանապարհների վերանորոգմանը, փողոցների լուսավորությանը եւ դպրոցների վերանորոգմանը: Աշակերտները շատ ուրախացան, երբ իմացան, որ այս տարի իրենց դպրոցը վերանորոգվելու է, վերանորոգելու են մարզադահլիճը եւ սանհանգույցը:

shkolniki6

Երիտասարդները միահամուռ կերպով նշեցին, որ ցանկանում են, որպեսզի քաղաքն ունենա երիտասարդների համար ժամանցային վայրեր:

shkolniki5

Աշակերտներին շատ էր դուր եկել Սակրեբուլո կատարած այցը:

Շուշան Շիրինյան