Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ գյուղի բնակիչները դժգոհում են, որ բազմաթիվ բողոքներից հետո իրենց խնդիրներից ոչ մեկը լուծում չի ստացել: Այս գյուղում մինչև օրս բնական գազ չկա և այնտեղ բնակվող 35 ընտանիքներ դեռ իրենց վառարաններում աթար են վառում:

2

Ըստ գյուղացիների, չլուծված խնդիրները և կյանքի վատ պայմանները մեծաթիվ արտագաղթի պատճառ են դարձել, որը շարունակվում է մինչ օրս:

«Մենք ոչ գազ ունենք, ոչ խմելու ջուր, միայն խնդիրներ: Տղաներս գնացել են գյուղից, նրանք այստեղ ապրել չեն ուզում, ասում են՝ պայմաններ չկան», – ասում է գյուղի բնակիչ Վարդան Չախալյանը:

Գյուղացիների խոսքերով՝ իրենք ապրում են 21-րդ դարում, բայց տները տաքացնելոււ համար աթար են վառում: Ըստ Անահիտ Չախալյանի՝ այս տարի գյուղում գրեթե ոչ ոք չի կարողացել վառելափայտ գնել՝ դրա սակավության պատճառով:

Ըստ գյուղացիների, բոլոր հարեւան գյուղերը գազաֆիկացված են, բացառություն է միայն իրենց գյուղը: Ինչպես նշում են մոդեգամցիները՝ իրենք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բայց ոչ ոք չի պատրաստվում լուծել իրենց խնդիրները:

«Ամեն տարի նրանք խոստանում են գազաֆիկացնել գյուղը, լուծել խնդիրները, ընտրություններն անցնում են և ամեն ինչ մոռացվում է», – ասում է գյուղի բնակիչներից մեկը:

1

«Մոդեգամ գյուղի ամենամեծ խնդիրը բնական գազի բացակայությունն է: Գազատարն անցնում է գյուղից 1000-1500 մետր հեռավորության վրա, բայց բնակավայրը դեռ գազաֆիկացված չէ, սա ամենամեծ խնդիրն է: Կենսապայմանների բացակայության պատճառով բնակչությունը հետզհետե վերաբնակվում է», – ասում է Դավիթ Չախալյանը:

Ըստ գյուղացիների, գյուղում նախկինում ապրում էր 70 ընտանիք, իսկ այժմ՝ շուրջ 35 ընտանիք:

3

Ըստ Մոդեգամում քաղաքապետի ներկայացուցիչ Արամայիս Չախալյանի, քաղաքապետարանից ասում են, որ գազաբաշխիչ ընկերությունը մասնավոր է, և իրենք չեն կարող նրան ստիպել գազ անցկացնել մի գյուղում, որտեղ գազ չկա:

«Գազաբաշխիչ ընկերությունից ասում են, որ իրենց համար ձեռնտու չէ հեռավոր փոքր գյուղի գազաֆիկացումը», – ասում է նա:

«Գյուղացիները խնդրում են, որպեսզի պետությունն ինչ-որ կերպ օգնի նրանց՝ անկախ նրանից, թե ինչ տիպի օգնություն կստանան: Եթե այս փուլում հնարավոր գյուղը չէ գազիֆիկացնել, թող օգնեն նրանով, ինչով կարող են: Կարևոր չէ, թե ինչ օգնություն կլինի, կարևորն այն է, որ օգնեն հաղթահարել բարդ իրավիճակը, թեկուզ վառելափայտով կամ որևէ այլ բանով», – ասում է գյուղի բնակիչը:

Բրատիսլավ Իգիթխանյան