2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը կրկին գումար է հատկացնում Վարևան գյուղում խմելու ջրի նոր գծի կառուցման համար: Գյուղի համար ջրագիծ կառուցվել է 2010 թվականին, սակայն այն չի արդարացրել:
Այսօր՝ փետրվարի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում քննարկվեց 2020 թվականի բյուջեի փոփոխությունների հերթական փաթեթը: Քննարկված հարցերից մեկը Վարևան գյուղի ջրամատակարարման նոր գծի կառուցումն էր: Այս հարցը այսօր քննարկվեց նաև ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման հանձնաժողովում:
Այս նախագծի գումարը 688 250 լարի է, որից 500 000 լարին տրամադրվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ 188 250 լարին տեղական բյուջեի միջոցներն է: Նոր ջրագծի երկարությունը կկազմի 12.5 կմ, այն կանցկացվի Սամսար գյուղից:
Ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման հանձնաժողովի անդամ Զաքար Զաքարյանն առաջարկեց, որ ջրամատակարարումն անցկացնելուց հետո քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը վերահսկի այն, որպեսզի հարևան գյուղերի բնակիչները խմելու ջուրը չօգտագործեն դաշտերի ոռոգման համար, քանի որ արդեն որերորդ անգամն է գումարներ են հատկացվում Վարևան գյուղի խմելու ջրի համար, սակայն գյուղը դեռ ջուր չունի:
Սիփան Շիպակցյանը ևս առաջարկեց որ քաղաքապետարանը վերահսկի ջրամատակարարման նոր գիծը, որպեսզի չլինի նույն խնդիրը, որն առկա է այսօր:
Գյուղի ջրագծի ծախսերի հարցի վերջնական ընդունումը Սակրեբուլոյում կքննարկվի վաղը:
Վարևան գյուղի ջրագիծը կառուցվել է 2010 թ.։ Այդ ժամանակ ծախսվել է մոտ 180 000 լարի: Քանի որ գիծն անցնում էր մի քանի գյուղերի միջով, այդ գյուղերի բնակիչները խմելու ջուրն օգտագործում էին ոռոգման համար և ջուրը չէր հասնում Վարևան գյուղ:
Ջրամատակարարման նոր գիծը չի անցնի հարևան գյուղերով և այդ գյուղերի բնակիչների դաշտերով, այլ կանցնի ճահիճներով և անմարդաբնակ վայրերով:
Վարևանում ջուր են պահանջում. Մշակվում է ջրամատակարարման նոր համակարգի նախագիծ
Վարևանը ջրով ապահովելու ևս մեկ փորձ
Վարևանի ջրի խնդիրը դեռ մնում է չլուծված
Վարևանում չունեն ամենակարևորը…