Այսօր, հուլիսի 10-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներում ներգրավված մարդիկ չեն ստացել նախօրոք խոստացված աշխատավարձերը: Հնգօրյա դադարից հետո, նրանք կրկին գործադուլ են հայտարարել:
Գործադուլի պատճառը ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձն է: «Դեմիրյոլ» ընկերությունը պարտք է երկաթգծի աշխատաողներին, ընկերությունը չի հրաժարվում վճարել, սակայն կոնկրետ ժամանակ էլ չի նշում: Գործադուլի մասնակիցները վախենում են, որ ընկերությունը Վրաստանից կհեռանա առանց իրենց աշատավարձերը տալու:
Երկաթգծի շինարարական աշխատանքներում ներգրավված բանվորները հուլիսի 5-ին դադարեցրել էին գործադուլը, պայմանով, որ հուլիսի 10-ին ընկերությունը կվճարի, սակայն այսօր Jnews-ի հետ հեռախոսազրույցում Աշխարհաբեկ Խաչատրյանն ասաց.
«Մեզ խոստացել էին, որ հուլիսի 10-ին աշխատավարձ կտան, բայց չեն տվել, ճաշից հետո մենք կրկին գործադուլ հայտարարեցինք: Նրանք նորից խոստանում են վճարել, հիմա ասում են վաղը: Եթե նրանք չկատարեն խոստումը, վաղը մենք բոլորին կհրավիրենք, որպեսզի ուշադրություն դարձնեն մեր խնդիրներին: Իրավապաշտպաններին, պատգամավորներին, լրագրողներին, որպեսզի նրանք պաշտպանեն մեր իրավունքները»:
Հիշեցնենք, որ գործադուլ հայտարարած աշխատակիցներից մեկը հուլիսի 4-ին, Jnews-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք համաձայնության են եկել ղեկավարության հետ և հուլիսի 5-ից կշարունակեն աշխատել:
Երկաթգծի աշխատակիցները վաղվանից կդադարեցնեն գործադուլը
Երկաթուղու աշխատողներն արդեն 5-րդ օրն է գործադուլ են անում
Երկաթգծի աշխատակիցները շարունակում են գործադուլը
Jnews-ը ուշի ուշով կհետևի իրադարձությունների զարգացման ընթացքին:
Աղունիկ Այվազյան