
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատակիցները, որոնք արդեն վեց օր է գործադուլ էին հայտարարել, վաղվանից կվերսկսեն աշխատանքները: Երկաթգծի շինարարական աշխատանքներն իրականացնող «Դեմիրյոլ» ընկերությունից խոստացել են հուլիսի 10-ին վճարել պարտքերը:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքերը դադարեցված են: Պատճառն ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձն է:
Գործադուլ հայտարարած աշխատակիցներից Աշխարհաբեկ Խաչատրյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ իրենք համաձայնության են եկել ղեկավարության հետ և հուլիսի 5-ից կշարունակեն աշխատել:
«Այսօր, կեսօրից հետո մենք հանդիպում ենք ունեցել «Դեմիրյոլ» ընկերույթան ներկայացուցիչների հետ: Նրանք մեզ խոստացան, որ ամսի 10-ին կվճարեն մեր աշխատավարձները: Իսկ եթե նշված օրը չվճարեն, ապա իրենք ավելի կազմակերպված ու մաշտաբային բողոքի դուրս կգան»,- ասաց Աշխարհաբեկը, ով զոդման աշխատանքներ է իրականացնում:
Երկաթուղու աշխատողներն արդեն 5-րդ օրն է գործադուլ են անում
Երկաթգծի աշխատակիցները շարունակում են գործադուլը
Jnews-ը ուշի ուշով կհետևի իրադարձությունների զարգացման ընթացքին:
Աղունիկ Այվազյան