Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման էր հանձնվել չորս տարի առաջ, սակայն այսօր կրկին «Ախալքալաք» կայարանի հարող տարածքը հիշեցնում է մեծ շինհրապարակ: Jnews- ն ավելի քան մեկ ամիս սպասում էր պաշտոնական տեղեկատվության, թե ինչ շինարարություն է ընթանում այնտեղ և որքան ժամանակ կպահանջվի դրան: Ձեզ ենք ներկայացնում այն, ինչ կարողացել է որսալ Jnews- ի տեսախցիկը և ինչ են ասում այն մարդիկ, ովքեր աշխատել են շինաշխատանքներում:

jd1

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «Ախալքալաք» կայարանի տարածքում ամենուր շինանյութեր են, տարածքն ավելի շատ շինհրապարակ է հիշեցնում, այլ ոչ թե շահագործման հանձնված կառույց: Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը հանդիսավոր կերպով բացվել էր 2017 թվականի հոկտեմբերի 30-ին:

jd3

ԲԹԿ-ի շինարարական աշխատանքներին մասնակցած նախկին աշխատողի խոսքով, պայթուցիկ աշխատանքներից հետո, «Ախալքալաք» կայարանի շենքը, ինչպես նաև այլ շենքեր, ճեղքեր են տվել: Երկաթուղու շահագործման համար կառուցված էլեկտրական ենթակայանը նույնպես չի աշխատում, էլեկտրական համակարգը միացված չէ, 2019-ին էլեկտրաէներգիայի համակարգի կառուցումից հետո այն նույնիսկ չի փորձարկվել: Ենթակայանի լարումը 1000 վոլտ է:

«Այնպես չէ, որ շինհրապարակում էլեկտրաէներգիա չկա, էլեկտրաէներգիան ժամանակավոր կա, բայց այն, որ պիտի լինի մշտապես և կառուցվել է ըստ նախագծի, չի գործում: Այնտեղ բոլոր աշխատանքները կատարվել են անորակ և թերի: Մալուխները հին են, յուղային, հիմա ոչ ոք չի օգտագործում այդպիսի մալուխներ, ամբողջ աշխարհում արդեն օգտագործվում են չոր մալուխները», – ասում է նախկին աշխատակիցներից մեկը:

Էլեկտրահաղորդակցման աշխատանքներն իրականացրել է «ATF Georgia»- ն:

jd8

Ըստ մեր զրուցակցի, կառուցվում է երկու կոյուղային համակարգ, մեկը՝ կեղտաջրերի, մյուսը՝ կոյուղային ջրերի համար: Այս ջրերը լցվելու են Փարվանա գետը, բայց մինչ այդ դրանք պետք է մաքրվեն, պետք է կառուցվի մաքրման կայան, որը, ըստ մեր զրուցակցի, դեռևս չի կառուցվել:

«Ախալքալաք» կայարանի տարածքում կառուցվել է նաև վարչական շենք, մաքսային և այլ ենթակառուցվածքներ: Ավարտվել է այն շենքի տանիքի կառուցապատումը, որտեղ փոխվելու են գնացքների գծերը: Այդ շենքում ինտենսիվ աշխատանքներ են տարվում:

jd5

jd2

jd7

ԲԹԿ-ի «Ախալքալաք» կայանը կարևոր է նրանով, որ այստեղ պետք է ռելսերը եվրոպական ստանդարտից փոխարինվեն հնին և հակառակը: Բայց դա դեռևս չի իրականացվում: ԲԹԿ – ով անցնում են բեռնատար գնացքները և բեռնարկղերը վերաբեռնվում են այլ սալյակների վրա:

jd9

Տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է կառուցվում, և ինչպես է ընթանում շինարարական գործընթացը, դեռևս մինչ մեզ չի հասել: Jnews- ը տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել մեկ ամիս առաջ և սպասում է պատասխանի: Ըստ մեր զրուցակցի, տեղեկատվությունը փակ է նույնիսկ շինհրապարակում աշխատող կազմակերպությունների միջեւ:

Jnews- ի հետ զրույցում ՍՊԸ «Demiryol Service» – ի աշխատակիցն ասաց հետեւյալը.

«Շինհրապարակում աշխատում է 80 մարդ, ազգությունը մեզ համար նշանակություն չունի, մենք չենք ոտնահարում ոչ մեկի իրավունքները: Մենք աշխատում ենք Վրաստանի օրենքների համաձայն: Շատ աշխատանք կա, մենք սկսեցինք ինտենսիվ աշխատել միայն այն ժամանակ, երբ եղանակները բացվեցին, մենք ձմռանն էլ էինք աշխատում, բայց ոչ այսքան ինտենսիվ: Իրականացնում ենք շինարարական և շենքերի նորոգման աշխատանքներ: Շատ աշխատանք կա, այս տարի չենք ավարտի », – ասաց ՍՊԸ «Demiryol Service» – ի ներկայացուցիչը:

ԲԹԿ- ն, տարեկան շուրջ վեց միլիոն տոննա նախագծային հզորությամբ, նույնիսկ դրա կիսով չափը չի աշխատում:

«Վագոնները հիմնականում քիչ են գալիս, բայց նրանք միշտ մեծացած թվեր են ասում: Հացահատիկը հիմնականում գալիս է Ղազախստանից», – ասում է մեր զրուցակիցը:

jd axalkalakii

jd6

Նշենք, որ Կարծախի կայարանի շենքը, որը չի գործում, արդեն քանդվում է: Գյուղերում, որտեղից անցնում է ԲԹԿ- ն, երկաթուղային գծերի վրա, ինչպես բնակչության, այնպես էլ անասունների համար, անցումները ամբողջովին չեն կառուցված:

Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր: Նախագծի շրջանակներում կառուցվել է նոր՝ 105 կիլոմետրանոց երկաթգիծ, որից 76 կմ-ը` Թուրքիայում, իսկ 29 կմ-ը՝ Վրաստանում: Բացի այդ, Վրաստանում վերակառուցվել է Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183 կիլոմետրանոց հատվածը, անցումային հնարավորությունը տարեկան հասցնելով 15 միլիոն տոննա բեռի: Միջանցքի առավելագույն անցումային հնարավորությունը գնահատվում է տարեկան 17 մլն տոննա բեռ, միջանցքի շահագործման սկզբնական փուլում, այս ցուցանիշը կլինի մեկ միլիոն ուղևորներ և 6,5 մլն տոննա բեռի մակարդակով: 2015-ի հունվարի 29-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածով անցել էր առաջին փորձարկման գնացքն, իսկ 2017-ի հոկտեմբերի 30-ին այդ հատվածը պաշտոնապես բացվել էր:

Շուշան Շիրինյան