Այսօր ցերեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաք-Նինոծմինդա հատվածում հրդեհ է բռնկվել շոգեքարշում, կրակը մարվել է, տուժողներ չկան:
Հրդեհը շոգեքարշում առաջացել է մարտկոցի կարճ միացումից: Հրդեհը տեղայնացրել է Նինոծմինդայի վթարային ծառայությունը: Ըստ ռադիո ՆՈՐ-ի տեղեկատվության, մեկ մարդ թունավորվել է շմոլ գազից:
Պետք է նշել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի և Նինոծմինդայի երկաթուղային ուղիները պատրաստ են, բայց օգտագործվում են միայն շինանյութերի տեղափոխման համար, կամ էլ փորձնական գնացքներ են երթևեկում: Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը ավարտին հասցնել պատրաստվում են մինչ 2017 թ.-ի վերջ: