Շվեյցարիայից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարան են ժամանել ուղեւորատար գնացքները, մասնագետները ստուգում են գնացքների աշխատանքը եւ գծերի պատրաստվածությունը: Եվս մեկ փորձնարկման գնացք կանցնի երկու ամիս հետո:

Մարտի 24-ին Ախալքալաքի կայարան է ժամանել 30 վագոն, որոնք ադրբեջանական երկաթուղիները պատվիրել են Stadler ընկերությունից: Այդ վագոնները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով կտեղափոխեն ուղեւորների: Գնացքները շարժվում են 160 կմ / ժ արագությամբ:

jd

Վագոնները շատ հարմարավետ, գեղեցիկ եւ փափուկ են, ամեն ինչ արված է ուղեւորների հարմարավետության համար: Վագոններում կա նաեւ խոհանոց: Վագոնների անիվները հին երթեւեկից դեպի նորը՝ եվրոպականը եւ հակառակը փոփոխվում են ավտոմատ կերպով:

jd4

jd5

Ախալքալաքի կայարանի ղեկավար Օմար Օսիձեի խոսքով, ուղեւորատար գնացքները փոխադրումները կսկսեն մոտավորապես 2019 թվականի հունիս ամսվա ընթացքում: Ուղեւորափոխադրող գնացքների աշխատանքը դեռեւս համակարգված չէ:

Երկու ամիս անց սպասվում է ուղեւորատար վագոնների երկրորդ փորձարկումը:

Հարկ է նշել, որ Ախալքալաքի կայարանի տարածքում դեռեւս կատարվում են աշխատանքներ, կան անավարտ գործեր: 2018 թվականի աշնանը ավարտել են կոյուղու և ջրամատակարարման համակարգի աշխատանքները:

jd3

«Ադրբեջանի երկաթուղիների» վրաստանի մասնաճյուղի ղեկավար Ադալաթ Բոգիրովը ասաց է, որ իրենք այժմ կատարում են չավարտված աշխատանքները:

«Մինչեւ դեկտեմբեր կավարտենք բոլոր աշխատանքները, մենք պետք է կառուցենք լրացուցիչ գծեր, կայարանային ճանապարհներ, տեղադրելու ենք ճաղաշար` հետիոտների կամուրջների վրա եւ այլն », – ասաց նա:

jd2

Վաղը ժամը 10: 00-ին, ջերմաքարշը վագոնները պիտի տանի Թբիլիսի:

Շուշան Շիրինյան