Ախալքալաքի հիվանդանոցի դիմացի տարածքը տրամադրվում է շտապօգնության նոր շենքի կառուցման համար, իսկ շտապ օգնության ներկայիս շենքը կտրամադրվի Հեմոդիալիզի Կենտրոնի բացմանը:

«Շտապ օգնության նոր շենքի կառուցման համար հողատարածքն արդեն հատկացված է, ինչպես նախկինում էինք պայմանավորվել, շտապ օգնության շենքը կմնա մունիցիպալիտետին, իսկ մունիցիպալիտետը մեզ կտա, արդեն մենք կսկսենք վերանորոգումը: Կարևորն այն է, որ գործընթացն սկսված է», – Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:

Մինչև Ախալքալաքում շտապօգնության նոր կենտրոն չկառուցվի Հեմոդիալիզի կենտրոնի մասին խոսելը վաղ է:

Հավելենք, որ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցն ու Քաղաքապետարանը համատեղ աշխատանքներ են իրականացնում տեղում Հեմոդիալիզի կենտրոն բացելու համար, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշվում: Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթը 3 անգամ տանջանքների գնով Ախալքալաքից և Նինոծմինդայից գնում են Ախալցիխե դիալիզ ստանալու, որովհետև Ախալքալաքում դիալիզի կենտրոն չկա:

Ընդհանուր առմամբ երկու շրջանում 24 երիկամային անբավարարություն ունեցող հիվանդ կա, որից 9-ը՝ Նինոծմինդայից են, իսկ 15-ն Ախալքալաքից:

Ախալքալաքում դիալիզի կենտրոնի հարցում նկատելի առաջընթաց չկա

Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկը կվերակառուցվի, որպես դիալիզի կենտրոն

Սարքից կախված, ճանապարհներով բարդացված կյանքը

Հեմոդիալիզի հիվանդների կրկնակի տանջանքը

Համաձայնություն չկա՝ հեմոդիալիզի կենտրոն Ախալքալաքում չի բացվում

Ախալքալաքում հեմոդիալիզի կարիք ունեցողները դեռ պետք է սպասեն

Աղունիկ Այվազյան