Ախալքալաքի Զազա Պերաձեի անվան մարտական պատրաստության նախնական կենտրոնում սկսվել է պայմանագրային զինվորական ծառայության համար գրանցվածների համար նախատեսված մարտական պատրաստության նախնական դասընթացը (ՄՊԿ), — հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ուսումնական վարժանքները կտևեն ութ շաբաթ։ Այս ընթացքում նորակոչիկները մանրակրկիտ կուսումնասիրեն ընդհանուր զինվորական կանոնադրությունը և կտիրապետեն զինվորական ծառայության համար անհրաժեշտ այնպիսի հիմնական առարկաների, ինչպիսիք են կապի, մարտավարական, հրազենային, բժշկական և զորավարժական պատրաստությունը։
8-շաբաթյա դասընթացի հաջող ավարտից հետո պատրաստված զինծառայողները կտեղաբաշխվեն Վրաստանի պաշտպանության ուժերի տարբեր ստորաբաժանումներում, որտեղ նրանք կշարունակեն իրենց ծառայությունը։
Ախալքալաքի Զազա Պերաձեի անվան մարտական պատրաստության նախնական կենտրոն են ժամանել պայմանագրային զինվորական ծառայության համար գրանցված անձինք երկրի տարբեր շրջաններից: Նորակոչիկներին Թբիլիսիից Ախալքալաք են տեղափոխել նոր մեքենաներով:



