Ախալքալաքում երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների շրջանում բուռն խոսակցություններ են ընթանում, որ արդեն սկսվել է Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկի վերանորոգումը, այն որպես դիալիզի կենտրոն վերակառուցելու նպատակով: Սակայն Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը Jnews-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը:

«Հիվանդանոցի նկուղային հարկը դեռ չի վերանորոգվում, չգիտեմ, թե ով է այդ լուրերը տարածում, սակայն որևէ նկատելի առաջընթաց չկա այս հարցում: Մենք ցուցակն ուղարկել ենք Թբիլիսի և սպասում ենք, որպեսզի մասնագետները գան Ախալքալաք», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:

Վերջինս նաև ավելացրեց, որ հիվանդների ցուցակները երկու շրջանում նորից ճշտվել են և հիվանդների վերջնական թիվը 24 է, որից 9-ը՝ Նինոծմինդայից են, իսկ 15-ն Ախալքալաքի:

Ախալքալաքի հիվանդանոցն ու Քաղաքապետարանն համատեղ աշխատանքներ են իրականացնում, սակայն դիալիզի կենտրոնի բացման կոնկրետ ժամանակ չի նշվում: Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթը 3 անգամ տանջանքների գնով Ախալքալաքից և Նինոծմինդայից գնում են Ախալցիխե դիալիզ ստանալու, որովհետև Ախալքալաքում դիալիզի կենտրոն չկա:

Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկը կվերակառուցվի, որպես դիալիզի կենտրոն
Սարքից կախված, ճանապարհներով բարդացված կյանքը

Հեմոդիալիզի հիվանդների կրկնակի տանջանքը

Համաձայնություն չկա՝ հեմոդիալիզի կենտրոն Ախալքալաքում չի բացվում

Ախալքալաքում հեմոդիալիզի կարիք ունեցողները դեռ պետք է սպասեն

Աղունիկ Այվազյան