Օգոստոսի 18-ի կառավարության որոշման համաձայն՝ աղետների կանխարգելման պետական ծրագրի շրջանակներում մի քանի շրջանների կհատկացվի ընդհանուր առմամբ 13․835․567 լարի: Ծրագրային փոփոխությունների համաձայն՝ Ախալքալաքն ավելացվել է ֆինանսավորում ստացող մունիցիպալիտետների ցանկին:
Հիշեցնում ենք, որ նախորդ որոշման համաձայն՝ կառավարությունն այս նպատակների համար հատկացրել է 7․338․207 լարի։
Համաձայն համապատասխան փոփոխության փաստաթղթի՝ համապատասխան գումարը կհատկացվի ֆոնդից՝ մարզերում իրականացվելիք նախագծերի համար։
Հրամանագրի համաձայն՝ Սիղնաղի մունիցիպալիտետի ֆինանսավորումը սվելացվել է, և նախորդ ցանկին (որը բաղկացած էր 13 մունիցիպալիտետից) ավելացվել են ևս 4 մունիցիպալիտետներ։
Մասնավորապես՝
Սիղնաղիի մունիցիպալիտետ՝ ոչ ավելի, քան 500․000 լարի
Թեթրիծղարոյի մունիցիպալիտետ՝ ոչ ավելի, քան 950․000 լարի
Մարտվիլիի մունիցիպալիտետ՝ ոչ ավելի, քան 850․000 լարի
Սամտրեդիայի մունիցիպալիտետ՝ ոչ ավելի, քան 423․000 լարի
Ախալքալաքի մունիցիպալիտետ՝ ոչ ավելի, քան 600․000 լարի
Ինչ վերաբերում է նախորդ որոշման համաձայն՝ մյուս մունիցիպալիտետներին հատկացված միջոցներին, դրանք բաշխվել են հետևյալ կերպ.
Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետ՝ 147 547 լարի
Լագոդեխի մունիցիպալիտետ՝ 500 000 լարի
Դուշեթիի մունիցիպալիտետ՝ 822 268 լարի
Թիանեթիի մունիցիպալիտետ՝ 1 102 995 լարի
Ծալենջիխայի մունիցիպալիտետ՝ 1 000 000 լարի
Չխորոցկու մունիցիպալիտետ՝ 900 000 լարի
Ադիգենի մունիցիպալիտետ՝ 423 597 լարի
Ախալցիխեի մունիցիպալիտետ՝ 167 783 լարի
Գարդաբանի մունիցիպալիտետ՝ 774 150 լարի
Մառնեուլիի մունիցիպալիտետ՝ 425 810 լարի
Քարելիի մունիցիպալիտետ՝ 154 659 լարի
Խաշուրի մունիցիպալիտետ՝ 731 763 լարի։



