Հունիսի 6-ին, Ախալցիխեի շրջանային դատարանում, Նինոծմինդայի Փոկա գյուղում 33 տարեկան անձի սպանության մեղադրյալի դատավարության ժամանակ հարցաքննվել է սպանվածի բարեկամը և դատախազը մի քանի գրավոր ապացույց է ներկայացրել։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ մեղադրյալն ի վիճակի է վերահսկել սեփական վարքը։
Դատախազ Մամուկա Քոմոշվիլին դատական նիստին վեց վկայի է կանչել, սակայն նրանցից միայն սպանվածի հարազատն է ներկայացել դատարան: 1979 թվականին ծնված Վ․ Ա․-ն։
Ինչպես հայտնում է sknews.ge լրատվականը, վկան պատմել է, որ նա սպանված Խ․ Թ․-ի հետ միասին հաճախ է Փարվանա լիճում ձուկ որսացել։
Դատախազը վկային խնդրել է, հիշել, թե ինչ է ասել մահացածը, մահվանից մի քանի ամիս առաջ, մեղադրյալի և սպանվածի միջև տեղի ունեցած հակասության վերաբերյալ։
«Շատ բան չգիտեմ, սակայն ավելի վաղ տեղի ունեցած վեճի ժամանակ սպանվածը մեքենայի մեջ է եղել: Մեղադրյալը գնացել ասել է՝ գիտեմ, որ ուզում ես նավ գնել, ինձ մոտ աշխատիր, ոչխարներին խուզիր, հետո փող կտամ։ Ասել է, որ ես ինչպես ասում եմ, այնպես պետք է անես։ Այդ պահին նաև հարվածել է։ Հետո նա դուրս է եկել մեքենայից և հարվածել է մեղադրյալին», – պատմում է վկան։
Վկան հիշել է սպանության օրը, և ասել, որ այդ օրը՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին առավոտյան սպանվածի հետ միասին է եղել։
«Մենք առավոտվանից ձուկ էինք որսում, հետո նրան մեքենայով տուն հասցրի: Նա ավելի վաղ տեղի ունեցած վեճի պատճառով պայմանական ուներ և տուն մտավ, պետք է հագուստը փոխեր և գնար ոստիկանություն ստորագրելու համար։ Իջացրեցի մեքենայից և գնացի։ Երկու ժամ անց իմացա, որ սպանել են: Հետո նրա հորը զանգեցի ու ասացի, որ կրակել են։ Գիտեմ, որ երբ Խ․ Թ․-ին կրակել են, դրել են մեքենան և տարել հիվանդանոց։ Մենք էլ մեքենայով գնացինք, Արագյալ գյուղ էլ դեռ չէինք հասել, երբ հանդիպեցինք այն մեքենային, որի մեջ սպանվածն էր։ Արդեն ուշացել էին, մահացել էր», – հիշում է վկան։
Այնուհետև մեղադրող կողմն ապացույցներ է ներկայացրել, որոնք պաշտպանական կողմը վիճարկել է: Այդ թվում՝ փորձագետի եզրակացությունը մեղադրյալ Գ. Մ.-ի հոգեկան վիճակի հետ կապված: Մեղադրյալը և իր դատապաշտպանը բազմիցս հայտարարել են, որ սպանությունը կատարելու պահին նա չի հասկացել, թե ինչ է անում:
«Գ․ Մ․-ն հոգեկան խանգարումներ չունի։ Նա կարող է հաշվետու լինել իր արարքների համար։ Նրա արարքները գիտակցված են։ Հանցանքը գործելու ժամանակ նա չի գտնվել ոչ նորմալ էմոցիոնալ իրավիճակում», – ասվում է դատախազի կողմից ներկայացված փորձաքննական եզրակացության մեջ։
Դատախազի կողմից կանչված վեց վկաներից երեքը չհամաձայնեցին ներկայանալ դատարան, ինչի պատճառով էլ Մամուկա Քոմոշվիլին դատավոր Գիա Բերիային է դիմել խնդրագրով, որում պահանջել է վկաներին ուժով բերել դատարան։
Գիա Բերիան մերժել է դատախազի պահանջը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 11-ին։
Տեղի է ունեցել Փոկայի սպանության գործով դատավարությունը
Փոկայի սպանության պատճառը վրեժխնդրությունն է
Փոկայում սպանել են երիտասարդի, կասկածյալը ձերբակալված է